Categories: Հայաստան

«Արմնյուզի» հեռարձակած «հակասոռոսական» տեսանյութի մանիպուլյատիվ երանգները fip.am

 

«ՎԵՏՕ» նախաձեռնությունը հունվարի 7-ին հրապարակել է «Սորոսականները՝ ՀՀ իշխանությունում» խորագրով տեսանյութ՝ անդրադառնալով ներկայում պետական պաշտոններ զբաղեցնող այն անձանց, որոնք այս կամ այն կերպ առնչվել են «Բաց հասարակության հիմնադրամներին» (ԲՀՀ),- գրում է fip.am-ը։

Ըստ նյութի՝  Սորոսի հիմնադրամի հետ փոխկապակցված անձինք տիրապետում են իշխանական լծակների։ «Սորոսականները բավականին մեծ ներկայացվածություն ունեն գործադիր, օրենսդիր, դատական իշխանություններում, ինչպես նաև իրավապահ մարմիններում»,- ասվում է տեսանյութում:

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը, սակայն, ցույց տվեց, որ տեսանյութը հագեցած է կեղծ և փաստերը խեղաթյուրող, ինչպես նաև՝ ապակողմնորոշող տեղեկություններով:

Հատկանշական է, որ անճշտություններ պարունակող տեսանյութը հեռարձակվել է նաև «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ:

«Բաց հասարակության հիմնադրամներից» ֆինանսավորում ստացած անձանց և կազմակերպությունների մասին

Տեսանյութում «որպես սորոսական» են ներկայացվում բոլոր այն կազմակերպությունները, որոնք գոնե մեկ անգամ ստացել են դրամաշնորհ ԲՀՀ-ից՝ անկախ այն հանգամանքից, որ նրանցից շատերը ֆինանսավորում ստացել են նաև այլ հիմնադրամներից և երբեմն միաժամանակ մի քանի այլ դոնոր են ունեցել (օրինակ՝ «Հույսի կամուրջ», «Թրանսփերենսի ինթերնեյշնլ», Imagine կենտրոն և այլն ):

Ընդ որում, տեսանյութի հեղինակն այս կազմակերպությունների ստացած գումարները վերագրում է կոնկրետ անձանց (օրինակ, Արևիկ Անափիոսյան, Մարիաննա Գրիգորյան, Զարուհի Բաթոյան)՝ անկախ այդ կազմակերպությունում նրանց ունեցած դերից: Սա տարօրինակ մոտեցում է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ կազմակերպություններում տասնյակ աշխատողներ կան:

Բացի այդ, տեսանյութի հեղինակը թերի տեղեկություն է ներկայացնում՝ չհաղորդելով, թե ինչ նպատակով են տրամադրվել այդ դրամաշնորհները: Օրինակ, Մարիաննա Գրիգորյանը, որի անունը տեսանյութում նշվում է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի քույրը լինելու հիմքով, «Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ի ղեկավարն է: Ցանցի մեջ են մտնում MediaLab.am կայքը և «Դափնե» նախագիծը: Դրամաշնորհի հիմնավորման մեջ նշվում է, որ գումարը տրամադրվում է լրատվամիջոցների միջոցով մեդիայում հասարակության վրա ծանր ազդեցություն ունեցող խտրական դիսկուրսը կոտրելու և գոյություն ունեցող կարծրատիպերին մարտահրավեր ուղարկելու համար:

Տեսանյութում ոչ մեկ անգամ հիշատակվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ որպես «Հույսի կամուրջ» կազմակերպության անդամ: Բաթոյանը հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այդ ՀԿ-ում աշխատել է 1999-2017 թվականներին: Կազմակերպությունը դրամաշնորհ է ստացել, օրինակ, Հայաստանում ներառական կրթությունը հաշմանդամություն ունեցող և հատուկ կարիքներով երեխաների համար հասանելի դարձնելուն ուղղված ծրագրի իրականացման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

5 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

6 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

6 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

6 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

7 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

7 hours ago