

Երեկ լրացավ Հայաստանի առաջին նախագահի 75-ամյակը: Հազարավոր հայեր ֆեյսբուքի իրենց էջերում շնորհավորեցին հիմնադիր նախագահին: Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորեցին Հայաստանի և Արցախի նախագահները: Բայց գործող իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, հարկ չհամարեցին որևէ կերպ անդրադառնալ:
Երեկ գրվեցին բազում տեքստեր, որոնց մեջ կարմիր թելով անցնում էր երախտամոռության, փոքրոգության և այլ մարդկային արատների թեման:
Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ ոչինչ չկորցրեց, որ նրան չշնորհավորեց Փաշինյանը,- գրում է 4rd.am-ը։ Առաջին նախագահին գնահատել են ժամանակակիցները, երբ 80 տոկոսից ավել ձայն են տվել նախագահական ընտրություններում: Եվ դա իշխանություն ունենալուց արդեն մեկ ու մի քանի ամիս անց: Ժամանակակիցները գնահատել և վերարժևորել են Տեր-Պետրոսյանին, երբ նրան ընտրեցին այլընտրանք ռոբասերժական ռեժիմին: Տեր-Պետրոսյանը և նրա թիմն այնպիսի հարվածներ հասցրեցին ռեժիմին, որից նա երբեք ուշքի չեկավ և սպառեց քաղաքական մեթոդներով իշխանության մնալու ռեսուրսը:
Երեկ Տեր-Պետրոսյանը ոչինչ չկորցրեց, բայց եղան գտնողներ ու կորցնողներ: Օգտվեցին այն ուժերը, որոնք կենաց-մահու պայքար են մղում Փաշինյանի դեմ: Շատ գիտակից մարդիկ հիասթափվեցին Փաշինյանի փոքրոգությունից և անհեռատեսությունից: Մղվող պայքարում Փաշինյանն իրեն թույլ տվեց մեծագույն ճոխություն՝ իրենից վանեց գաղափարական պայքարի մեծ փորձ ունեցող լրջագույն ուժի համակիրներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…