Լրահոս 24/7
28.08.2025

«Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան իրականում նշանակում էր նաև «Մերժիր Արցախը». Շարմազանով

«Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան իրականում նշանակում էր նաև «Մերժիր Արցախը». Շարմազանով

««Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան իրականում նշանակում էր նաև «Մերժիր Արցախը»»,- նշել է ՀՀԿ Գմ անդամ Էդուարդ Շարմազանովը։

նա հիշեցրել է, որ մի քանի օրից՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության հռչակման օրն է։

«Ակնհայտ փաստ է, որ 1988-2018թթ. հայության Հաղթանակի տարիներն էին։ Եվ այդ հաղթական ոսկեդարը նախ և առաջ պայմանավորված էր Արցախյան շարժումով, որի արդյունքում հայությունն ունեցավ Անկախ Հայաստան ու Ազատ Արցախ։

Բայց կային ուժեր թե տարածաշրջանում, և թե գլոբալացված աշխարում, ում նման իրողությունն ակնհայտ չէր գոհացնում։

Ուստի նրանք սկսեցին Հայաստանի ներսում «բուծել» կոսմոպոլիտ ու հակապետական տարրերի, որոնք պետք է առաջ քաշեին «Արցախը տանք, որ լավ ապրենք», ինչպես նաև սեպ խրեին հայության տարբեր հատվածների միջև։

Սկսվեց կատաղի հակաքարոզչություն Արցախյան շարժման ու Արցախի ղեկավարների,ինչպես նաեւ Ադրբեջանին պարտության մատնած ազգային գործիչների ու ուժերի դեմ։ Շրջանառության մեջ դրվեց «ղարաբաղյան կլան» ադրբեջանաթուրքական խոսույթը։ Ապազգային ու հակապետական ուժերը սկսեցին կեղտոտ քարոզչություն իրականացնել ազգային ուժերի ու մասնավորապես ՀՀԿ-ի ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ։

Ինչո՞ւ, քանի որ Սերժ Սարգսյանն ուներ հստակ կարմիր գծեր ու այդ կարմիր գծերն էին «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» եւ «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի» թեզերը։

Հակապետական ուժերը հեղաշրջման մի քանի անհաջող փորձ իրականացրին մինչեւ 2018-ը, սակայն 2018-ին, օգտվելով նաև հայկական մի շարք «տրոյական ձիերի» ծառայությունից, իրականացրին «Մերժիր Սերժին» հակապետական օպերացիա, որն իրականում նշանակում էր «Մերժիր Արցախը»։

ՀՀԿ-ն ու մի քանի այլ քաղաքական ու քաղաքագիտական դերակատարներ փորձում էին համոզել հասարակությանը չընկնել այդ հակահայկական թակարդը։

Սակայն ուժերն ու ռեսուրսներն անհավասար էին։

2018-ի հեղաշրջումից հետո էլ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ բարձրաձայնում էր նիկոլիզմի հակապետական բնույթի մասին։

Արցախյան հարցի արդար ու հայանպաստ կարգավորման մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված հայտնի երեք սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բարձրաձայնում էին ոչ միայն Երեւանում, այլ նաև թե Զագրեբում, և թե Մոսկվայում, թե Բրյուսելում և թե նույնիսկ Սախալինում։

Բայց Արցախի հանձնման ծրագրի հեղինակներն ու իրագործողներն անդրդվելի էին։

Նրանք սկզբում փաստացի մերժեցին Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն ու սկսեցին բանակցությունները «զրոյական կետից», այնուհետև գոռացին «Արցախը Հայաստան է և վերջ», և բերելով պատերազմ՝ 2020-ի աշնանը հանձնեցին Արցախի մեծ մասը։

Իսկ 2022-ի ապրիլից սկսած, թռնելով ռուսական բանակցային հարթակից ու տեղավորվելով Շառլ Միշելի արևմտյան հարթակում, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեցին Արցախն Ադրբեջանի մաս։

Դա փաատացի «կանաչ լույս» էր Ադրբեջանին 2023-ի Արցախի ամբողջական նվաճման ու հայաթափման օպերացիան իրագործելու համար։ Ընդամենը մի քանի տարում մենք կորցրեցինք Արցախը։

Ինչո՞ւ, քանի որ նաև չգնահատեցինք նախկին հաղթանակներն ու հաջողությունները։ Չէ որ 2016-ի Ապրիլյանից հետո հպարտանում էինք մեր բանակով ու հաղթանակներով։ Չէ որ Ալիևն էր 2016-ի հոկտեմբերի 7-ին ասում, որ իրեն ճնշում են ճանաչելու Արցախի անկախությունը։

Իսկ այդ ճնշումը հենց այնպես չէր լինում։ Դա նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ ու պետականակենտրոն արտաքին ու անվտանգային քաղաքականության արդյունք էր,որը փաստացի ձեռնտու չէր թուրքական ու թրքահպատակ ուժերին։

Նպատակը մեկն է՝ ամբողջությամբ վերացնել Հայաստանի սուբյեկտայնությունը»,- գրել է Շարմազանովը։

Լրահոս
Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ
17:42
Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել
16:54
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել
Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը
16:26
Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը
Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա
16:21
Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա
Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան
16:16
Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան
Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն
16:04
Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն
Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին
15:34
Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին
Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան
15:26
Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան
Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը
14:51
Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը
ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց
14:40
ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան
14:09
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
13:53
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան
13:36
Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան
Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան
13:10
Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան
Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել.  միջազգայնագետ
12:58
Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ