Լրահոս 24/7
28.08.2025

Վարչապետը կաթողիկոսին կոչ է արել կամովին հրաժարական տալ

Վարչապետը կաթողիկոսին կոչ է արել կամովին հրաժարական տալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է լուրերը, թե կաթողիկոսի փոփոխության գնալու է բռնությամբ․

«Լեգենդներ են հյուսվում, թե ինչ-որ բռնություններ են պատրաստվում, բռնի մեթոդներ են որդեգրվում… Քաղաքական պրոցեսում չենք բռնություն արել, ուր մնաց՝ Եկեղեցու հետ կապված բռնության դիմենք:

Համոզված եմ, որ չկա ավելի մեծ ուժ, քան հոգևոր ուժը, և երբ հոգևոր ուժի կուլմինացիան տեղի ունենա, մնացածը տեղի կունենա վայրկյանների ընթացքում: Իսկ որ այդ կուլմինացիան տեղի կունենա, դրանում չեմ կասկածում: Դա արդեն իսկ տեղի է ունեցել»,- ասել է նա։

Կաթողիկոսին նա կոչ է արել ամեն ինչ չհասցնել նրան, որ «Էջմիածնի կենտրոնական հրապարակում դառնա անբեկանելի, անքննելի իրողություն»․

«Ես Ներսիսյանին կոչ եմ անում կամավոր այդ որոշումը կայացնել: Այս շրջանն, իմիջիայլոց, հարմար շրջան է, որովհետև օրակարգս գերբեռնված է միջազգային այցերով, բայց այդ կարևոր գործի համար ժամանակ կգտնեմ: Բայց ճիշտ կլինի՝ Կտրիճ Ներսիսյանը ժամանակ չվատնի և կայացնի այն որոշումը, որ պետք է կայացնի, որ չի կարող չկայացնել»։

Նա հիշեցրել է, որ կաթողիկոսն էլ իր հրաժարականն էր պահանջում, բայց 2021-ի ընտրություններով ժողովուրդն իրեն կրկին վարչապետ ընտրեց։ Ըստ նրա, դա ևս ցուցիչ է։

Ինչ վերաբերում է նոր կաթողիկոս ընտրելու նպատակով հանձնաժողովի ստեղծման աշխատանքներին՝ վարչապետը հայտնել է, որ դիմումների թիվը 100-ից ավել է, և թեկնածուների հետ հանդիպումների արդյունքում անձամբ է ստուգում՝ վերջիններս համապատասխանո՞ւմ են պահանջներին, թե՞ ոչ․

«Նա, ով այդ չափանիշների կրող է, իր համար դժվար չէ ստուգել դիմացի մարդու համապատասխանությունն այդ չափանիշներին: Համոզված եմ, որ կարող եմ ստուգել այդ մարդու համապատասխանությունը»,- պնդել է նա՝ հավելելով, որ կարևոր է, որ պրոցեսի հոգևոր անաղարտ բաղադրիչը պահպանվի:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է