Լրահոս 24/7

Օգոստոսի 8-ից առայսօր չե՞ք հոգնել հաշվել՝ ի՞նչ են շահում Ադրբեջանն ու Թուրքիան. Անահիտ Ադամյան

ՈՉ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԿԵՍԳԻՇԵՐԻՑ ԱՌԱՋ


Օգոստոսի 8-ից առայսօր չե՞ք հոգնել հաշվել՝ ի՞նչ են շահում Ադրբեջանն ու Թուրքիան, ինչու՞ եք տրվում հիբրիդային ու տեղեկատվական պատերազմի հնարքներին՝ քարոզչության տեսքով: Ինչու՞ չեք հաշվում՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի՞ՆՉ Է ՇԱՀՈՒՄ: Չե՞ք հոգնել տվայտելուց՝ իսկ Մոսկվան ի՞նչ կասի, ի՞նչ կանի: Իրա՞նն ինչ կանի: Իսկ Հայաստանի շահերը ինչու՞ պիտի ստորադասվեն Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի շահերին՝ չե՞ք հարցնում: Չե՞ք հոգնել վախենալուց ու վախեցնելուց: Կա՞ տարբերակ, որ ՎԵՐՋԱՊԵՍ ձեր մտածողության առանցքում լինի ՀԱՅԱՍՏԱՆԸ և բոլոր հարցերն ու պատասխանները բխեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ:


Խաղաղությունը մանանա չէ, որ երկնքից թափվելու է՝ ինչ է թե դուք դեգերում եք օտարին ստրկության ձեր անապատում, խաղաղությունը գործընթաց է, որին պատերազմում պարտվելուց հետո հասնում են դժվար, երկար, փորձություններով ու նաև կորուստներով: Իսկ մենք ի՞նչ ենք կորցրել Վաշինգտոնում: Մենք ԳՏԵԼ ԵՆՔ:
1.Խաղաղության հնարավորություն
2.Տնտեսություն զարգացնելու հնարավորություն
3.Միջազգային իմիջ փոխելու հնարավորություն:


…Եվ հիմա պետք է քննարկել՝ ինչպե՞ս ԱՐԱԳ վերականգնել բանակը, տնտեսությունը, ժողովրդագրությունը փոխել: Մեզ տրված է ԺԱՄԱՆԱԿ՝ ԻՐԱՎԻՃԱԿ ՓՈԽԵԼՈՒ:


Հ.Գ.
Ադրբեջանն աշխատանքային խմբեր է ստեղծում՝ ԱՄՆ-ի հետ ոլորտային համագործակցությունը խորացնելու նպատակով: Հայաստանում ԴԵՌ քննարկում են՝ օգոստոսի 8-ը ի՞նչ էր նշանակում:


Ինքնիշխանությունը պատասխանատվություն է: ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ պատասխանատվություն է: Ընտրությունը պատասխանատվություն է: Նվնվալու ու խաղեր տալու ժամանակն ավարտվել է: Ամեն ինչ այլևս աներկբա է՝ բոլորը հանել են դիմակները՝ ոմանք վերադառնում են 20-րդ դար, ոմանք Հայաստան են բերում 21-րդ դարը: Դուք որտե՞ղ եք և ու՞մ հետ:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյան

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

11 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago