Լրահոս 24/7
02.09.2025

Դատարանը շտապում է Աջապահյանի գործով մեղադրական վերդիկտ կայացնել. Արա Զոհրաբյան

«Դատարանը շտապում է մեղադրական վերդիկտ կայացնել», – Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբաններից Արա Զոհրաբյանն այսօր դատական նիստի հենց մեկնարկին այս հայտարարությունն արեց՝ գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելով։

Միջնորդությամբ, որը շատ արագ մերժվեց, Զոհրաբյանը պնդում էր նաև, որ պատշաճ չի ծանուցվել նիստերի մասին, դատավորը նորմեր է խախտել, և պաշտպանը վստահ է, որ Մելիքսեթյանը չի կարող արդար վճիռ կայացնել։

Նշենք, որ Զոհրաբյանը բացառապես առաջին նիստին է ներկա եղել։

Մեկ այլ միջնորդությամբ Զոհրաբյանը պահանջեց նաև վերսկսել ապացույցների հետազոտությունը։ Դատախազության ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին այս միջնորդությանը ևս՝ հիմնավորելով, որ Աջապահյանի չորս պաշտպանները իրազեկված են եղել նիստերի մասին։ Դատավորն այս միջնորդությունը նույնպես մերժեց։

Նիստը շարունակվում է պաշտպանական կողմի ելույթներով։ Նախորդ նիստին միայն Երեմ Սարգսյանի ելույթը հաջորդեց մեղադրական ճառին։

Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։

Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում:

Լրահոս
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
17:06

Կապահովվի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը
16:38

Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16:23

ԳՐԵԿՈ-ն Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումներում նշանակալի առաջընթաց է արձանագրել
16:10

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
15:35

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
15:21

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
15:10
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
«Արարատցեմենտ»-ում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
14:53

5 միլիարդ դրամ` պարգևավճարների համար․ Կառավարության որոշումը
14:42

Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել․ Մեսսի
14:30

Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
14:16

Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան
14:06

«Ռուսաստանը սպասում է Բաքվի և Երևանի միջև համաձայնեցմանը». Զախարովան՝ 3+3-ի մասին
13:54

Հռոմի պապը կոչ է անում դադարեցնել բռնությունը Մերձավոր Արևելքում
13:45

Հայ արտադրողը թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել. փոխվարչապետ
13:31