

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արցախի անկախության հռչակման օրվա շրջանակներում Եռաբլուրում «Արցախի կանչը» անվանումը կրող հուշակոթողի բացման արարողությանը իշխանության գործողությունները բացառիկ ընծա էին Ալիևների ընտանիքին:
Միջոցառման վայրում նախ մարդիկ պարզեցին, որ իշխանությունն ի սկզբանե խոչընդոտել է խորհրդանշական օրով հուշակոթողի բացման արարողությանը, ապա տեսնելով, որ, այնուամենայնիվ, այն տեղի է ունենալու, արգելել էին բարձրախոսների օգտագործումն ու իրենց ապահովագրելու համար նույնիսկ էլեկտրաէներգիայի կեղծ «վթար» խաղարկել:
Հիշեցնեմ, որ հուշակոթողի կառուցման հիմքում այն հանգամանքն էր, որ հազարավոր մարդիկ հնարավորություն չունեին այցելելու օկուպացված Արցախ` հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ դնելու, խունկ ծխելու այն նահատակների շիրիմներին, ովքեր իրենց հայրենիքի ու ժողովրդի պաշտպանության համար ծանր մարտերում անմահացել են:
Այս հուշակոթողը հավերժացնում է նաև 2023 թվականին Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունից մահացած 200-ից ավելի արցախցիների հիշատակը:
Հասկանալի է, որ թուրք-ադրբեջանական ղեկավարների ոտքերի տակ գալարվողները «տոռմուզներ» չունեն և պատրաստ են ցանկացած սրբապղծության, սակայն իրագործողների ողջ շղթանքաղաքական որոշումներ ընդունողներից, իրականացնողներից մինչև տեխնիկական օժանդակողները սրա աններելի պատասխանատուներն են: Թող որևէ մեկը Նիկոլի թիկունքում չթաքնվի, պատերի տակ չասի, թե գիտես ես դեմ էի, բայց ես չանեի, այլ մարդու կհանձնարարեին: Դուք բոլորդ սրբապղծության մասնակից/օժանդակողներ եք, իսկ ձեր նմանները դարեդար հակահերոսի խարան են կրում:
Պաշտպանության նախարարության անվանումն էլ պետք է փոխել ու դարձնել վարչապետին կից Պարտության արդարացման և ռազմահայրենասիրության ապամոնտաժման գրասենյակ»:
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…