

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Կառավարությունը ես եմ» հայտարարությանը։
«Կառավարության անդամներս կառավարության անդամներ ենք, վարչապետը՝ վարչապետն է և ղեկավարում է կառավարությունը։ Կառավարության անդամների ու ղեկավարի սահմանադրական կարգավիճակն, ըստ էության, հստակ է, և այդ առումով խնդրում եմ՝ մանիպուլյացիաներ չանեք», – ասել է նախարարը։
Ըստ նրա՝ «Ես կառավարության անդամ եմ, կառավարության անդամ են նաև այլ նախարարները, և քաղաքական առումով մենք բոլորս, այո, կառավարություն ենք»։ Աշխատանքից ազատվելու մտավախության հետ կապված հարցին Գալյանն ասել է. «Մտահոգություն չունեմ բացարձակ աշխատանքից ազատվելու կամ չազատվելու հետ կապված։ Մենք բոլորս, ովքեր պաշտոն ենք զբաղեցնում, կարծում եմ՝ պրոֆեսիոնալներ են, և ինչ ասում ենք՝ պետք է լինի մտածված ու գիտակցված»։
Հիշեցնենք՝ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր. «Կառավարությունը ես եմ, որևէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ, ընդհանրապես, եթե կառավարությունում մարդիկ կան, որոնք իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ապա ես ինքս նրանց կհանեմ»։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…