Լրահոս 24/7
03.09.2025

Իշխանափոխությունից հետո Արցախը լինելու է օրակարգային գլխավոր հարցը. Արծվիկ Մինասյան

Իշխանափոխությունից հետո Արցախը լինելու է օրակարգային գլխավոր հարցը. Արծվիկ Մինասյան

«Իշխանափոխությունից հետո Արցախը լինելու է օրակարգային գլխավոր հարցը և այն հիմնվելու է միջազգային իրավունքի, դիվանագիտական համակրգերի, ՀՀ բարեկամ պետությունների օրակարգային հարց և երրորդ որևէ երկրների հետ հարաբերություններում կարևորագույն նախապայման»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ Արցախի հարցը դառնալու է միջազգային օրակարգի հարց՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Պատգամավորը հայտարարեց, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժում է ներկայիս իշխանություններին։

Ըստ Մինասյանի՝ բնակչության մի մասը կարծում է, որ իշխանափոխությունը պետք է արագ տեղի ունենա, մյուսը կարծում է, որ պետք է համբերատար լինել, իսկ մի մասն էլ հույսեր է կապում ընտրությունների հետ։

Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը թե ընդդիմությունը 2026 թվականին կհայտնվի քաղաքական աղբանոցում՝ Մինասյանն ասաց. «Իր մանկության այդ երազանքը կփշրվի բյուրեղյա ապակու պես և վստահ եմ, որ հենց ինքը և իր վայ քաղաքական թիմն են հայտնվելու ոչ միայն քաղաքական աղբանոցում, այլ համապատասխան ՔԿՀ-ներում»։

Նա նկատեց, որ հասել ենք նրան, որ բացի ծանր հանցագործություն կատարելով Փաշինյանն իրեն փոխարինում են պետությանը՝ հայտարարելով. «Կառավարությունը ես եմ»։

«Դրանով նրանք ուզում են ժողովրդին ասեն, որ եթե իրենք չլինեն, ապա ավեր կլինի, թեև հենց իրենք են գործը տանում դեպի աղետ»,-ասաց Մինասյանը։

Նշելով որ ժողովրդին ընդդիմության շուրջ համախմբելու անհրաժեշտություն կա՝ Մինասյանը ասաց, թե պարտադիր չէ, որ այդ համախմբումը տեղի ունենա մեկ բևեռի շուրջ, դրանք կարող են մի քանիսը լինեն, բայց կարևոր է, որ բոլոր բևեռները գործեն մեկ միասնական նպատակի՝ իշխանության հեռացման և ազգային իշխանության ձևավորման շուրջ։

Պատգամավորը հայտարարեց, որ ընդդիմությունն ու ազգային ուժերն ամենից շան են խաղաղություն ուզում, բայց այն պետք է հիմնված լինի ժողովրդի նկատմամբ հարգանքի, նրա կյանքի իրավունքի հարգանքի վրա՝ միջազգային մեխանիզմների ներգրավմամբ։

նա նաև հայտնեց, որ խմբակցության մակարդակով շարունակվում են գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու քննարկումները։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է