Categories: Facebook

«Անգամ Շումախեր լինելու դեպքում հնարավոր չէ բալային համակարգով նախատեսված որևէ խախտում չանել»․ Զոհրաբյան

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իչ էջում գրել է․

Վանգան պետք չէր լինել կանխատեսելու համար, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգը ծուղակ է վարորդների համար:
Ես քաղաքացի եմ, ով կողմ է օրինականությանը, ես քաղաքացի եմ, ով կողմ է, որ ղեկին հարբած նստած վարորդը տեղում զրկվի վարորդական իրավունքից: Բայց ես անարդար եմ համարում վարորդին տուգանել և մեկ տարվա մեջ 9 բալ «շալակելու» դեպքում զրկել վարորդական իրավունքից, երբ չունենք ճիշտ կահավորված կայանատեղիներ, երբ անգամ Շումախեր լինելու դեպքում հնավավոր չէ երևանյան եթևեկության դեպքում բալային համակարգով նախատեսված որևէ խախտում չանել: Ուղղակի հնարավոր չէ:
Հիմա ինչ է առաջարկս օրենքի հեղինակ «Իմ քայլի» գործընկերներիս` եկեք վերանայենք այս համակարգը, այն ուղղակի ծուղակ է բոլոր վարորդների համար, ովքեր հաստատապես միտումնավոր օրինախախտում չեն արել: Ընդունեք, որ նման համակարգի ներդրումը այս պահին պարզապես ՍԽԱԼ էր ու վերջ:
Եթե, իհարկե, նպատակն այն չի, որ մի կես տարի հետո Հայաստանի վարորդների մեծ մասը զրկված լինի վարորդական իրավունքից ու այդ կերպ լուծենք հայաստանյան երթևեկության բեռնաթափման լուրջ խնդիրը:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago