Սամվել Կարապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել զրպարտության հերքման պահանջով, տեղեկանում ենք Datalex տեղեկատվական հարթակից։
Գործարար Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Դավիթ Քալաշյանի՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։
Հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և դեռևս մակագրված չէ։














