

ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Ստավրոպոլի երկրամասում ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու՝ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու համար. հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
«Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը նախաձեռնողաբար միացել է Ռուսաստանի տարածքում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպությանը։ Նրա ղեկավարների հանձնարարությամբ նա մանրամասն հետախուզություն է անցկացրել մի շարք վայրերում, որոնք նախատեսված էին դիվերսիաների և ահաբեկչական գործողությունների իրականացման համար, մասնավորապես, Եսենտուկի և Ստավրոպոլ քաղաքների իրավապահ մարմինների վարչական շենքերում և տրանսպորտային ենթակառուցվածքներում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԴԾ-ի, նա ձեռք է բերել ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ և հարվածային տարրեր, տեղադրելով դրանք թաքստոցում, և հետագայում մտադիր է եղել օգտագործել Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում ծառայության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները՝ ահաբեկչական հարձակումների համար մի քանի պայթուցիկ սարքեր հավաքելու համար։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…