Լրահոս 24/7

Ո՞վ է Սերժ Սարգսյանն այս մեղադրական եզրակացության մեջ, հարևա՞նս է. Ռոբերտ Քոչարյան

«Այս մեղադրական եզրակացությունը չի տրվել ի սկզբանե իրավաբանի կողմից։ Այն քաղաքական փաստաթուղթ է, որը որոշ գրասենյակներից ուղարկել են դատախազություն։ Սա ըստ էության քաղաքական գրասենյակներում կազմված փաստաթուղթ է, որը շատ փոքրիկ փոփոխություններով դարձավ մեղադրական եզրակացություն»,-ելույթ ունենալով դատարանում՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա մի քանի ձևակերպումների անդրադարձավ, որոնք ներառված են մեղադրական եզրակացության մեջ։ Օրինակ, որպես շարժառիթ գիրեն վերագրվող գործողությունների նշված են «ցանկալի իշխանական համակարգը պահելը» և «ամեն գնով իշխանութունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին փոխանցելը»։

Նա հարց հնչեցրեց՝ կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, ինչ է նշանակում ցանկալի իշխանական համակարգը պահելը։

«Երբ մեղադրանքն առաջադրեցին, ես քննիչին ասացի՝ չեմ հասկանւոմ, ի՞նչ եք ուզում ինձանից։ Մինչ այսօր ես այդ բացատրությունը չեմ ստացել։ Հիմա խնդրում եմ, ինձ բացատրեք, ի՞նչ է նշանակում ցանկալի իշխանական համակարգ։ Փորձել եմ գրականություն քրքրել, նույնիսկ դիմել եմ արհեստական բանականությանը»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա ընդգծեց՝ երկրի ղեկավարի սահմանդրական սուրբ պարտականությունն է իշխանական համակարգի պահպանումը, որը պետական ինստիտուտների ամբողջությունն է։

«Ստացվում է, որ ինձ մեղադրում են այն բանի մեջ, ինչը իմ պարտականությունն է»,-ասաց նա։

Անդրադառնալով հաջորդ շարժառիթիի ձևակերպմանը՝ Ռ. Քոչարյանն ասաց.

«Մեղադրական եզրակացության մեջ փորձել եմ հասկանալ, ո՞վ է Սերժ Սարգսյանը։ Չկա, չի նշված։ Չի նշված, թե ով է Սերժ Սարգսյանն այս մեղադրական եզրակացության մեջ, հարևա՞նս է։ Ամեն ինչին չափ պետք է լինի, չէ՞։ Հարց է առաջանում, լավ, դատախազությունը չգիտեր, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։ Վարչապետ է դարձել 2007 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ոչ թե մտերմության։ Չգիտե՞ր, թե անպայման պետք է սահմանդրական կարգի տապալման հետ կապող մի վերսիա մտածել և այդ մտերիմ բառն օգտագործել, որ անձեռնմխելիությունը շրջանցեր։

ՀՀ երկրորդ նախագահը նկատեց, որ կարված գործ է, հորդորեց իր ելույթն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։

Ռոբերտ Քոչարյանի ելույթի մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։

Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը: Գործը քննող նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

7 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

11 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

11 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

11 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

12 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

12 hours ago