Հաղթանակն Ուկրաինայի համար նշանակում է գոյատևում, ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինայի առաջնորդի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ամբողջ Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունն է:
«Քանի դեռ նա չի կարող դա անել, հաղթանակը մեր կողմն է լինելու։ Ահա թե ինչու մեզ համար գոյատևելը հաղթանակ է: Որովհետև մենք գոյատևում ենք մեր ինքնության, մեր երկրի, մեր անկախության շնորհիվ», – հայտարարել է Զելենսկին։

















