Լրահոս 24/7
08.09.2025

Պետության մի գրպանից վերցնում՝ մյուս գրպանն եք դնում, հետո չասեք՝ բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացրել ենք. Մինասյան

Պետության մի գրպանից վերցնում՝ մյուս գրպանն եք դնում, հետո չասեք՝ բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացրել ենք. Մինասյան

«Բազմաթիվ պետական սեփականության տարածքներ կան, որոնք այս կամ այն պետական մարմնին՝ Կադաստրի կոմիտեում ձևակերպված են, որպես սեփականություն, բայց հիմա դուք այս օրենքով ասում եք, որ դրանք բոլորը պետք է վարձակալության վերածվեն»,-կառավարության նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով կառավարության բերած օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական բոլոր մարմինների և դպրոցների և բուհերի շենքերը տվյալ կառույցներին տալ վարձակալությամբ, իսկ այդ վարձակալության գումարները վճարելու է նույն պետությունը։

Մինասյանը հարցրեց, թե ինչպես է այն արվելու, երբ սեփականության հետվերցման գործընթաց է, որը լուրջ կարգավորում է նախատեսում, քանի որ առաջանում են բազմաթիվ ռիսկեր։

«Այս ռիսկերըը չգնահատելով, ասել, թե պետական եկամուտների գեներացիա է գնում, այդքան էլ այդպես չէ։ Մի գրպանից վերցվում, մյուս գրպանն է դրվում, բայց արհեստականորեն մեծանում է պետական բյուջեի մուտքերը և ծախսերը, որն իրականում արժեք չի ստեղծում»,-ասաց Մինասյանը և պնդեց, որ եթե անգամ այն արվում է շուկայում համադրելի գնագոյացում ստեղծելու համար, ապա այն լավագույն ձևը չէ, որ պետական կամ հանրային տարածքները շուկայական գներով պետական մարմնին վարձակալության հանձնելը կարող է ազդել շուկայի գնագոյացման վրա։

Նշելով, որ փոփոխության մեջ ռիսկն ավելի մեծ է քան ակնկալվող օգուտը՝ Միանսյանն ճշտեց. «Եթե, իհարկե, օգուտ ասելով մենք չենք հասկանում հանրային քարոզչությունը, թե՝ տեսեք իշխանությունները պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ինչքան ավելացրեց, բոլորս էլ հականում ենք, որ դրանք մի գրպանից վերցնելու և մյուս գրպան տալու պրոցես է։ Բայց սա բերելու է պետական համակարգի որոշ գործառույթների ոչ արդյունավետ իրականացմանը»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է