

Հայաստանում պաշտոնական տվյալներով կա 180 հազար գործազուրկ, ոչ պաշտոնական տվյալներով, նրանց թիվը հասնում է 500 հազարի։ Նման տվյալներ է հրապարակել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Չկա տնտեսական պարզ քաղաքականություն։ «Մեր ձևով» շարժման հիմնական նպատակն է առաջարկել տնտեսական պարզ քաղաքականություն, որպեսզի երկրում վերջապես լուծվի գործազրկության հարցը։ Հավատացեք, գործազրկությունն այնքան մեծ խնդիր չէ, ինչքան մեզ փորձում են ներկայացնել։ 3 մլն-անոց մեր երկրում չի կարող լինել 500 հազար աշխատանք չունեցող մարդ»,-նշում է Ն. Կարապետյանը։
Նրա խոսքով, խնդրի լուծման համար պետք է լինի արդյունաբերականացում, կառուցվեն գործարաններ, որպեսզի կարողանանք մեզ անհրաժեշտ ապրանքներն արտադրել, ոչ թե ներմուծել։
«Տարեկան 4 մլրդ դոլարի մենք ավել ապրանք ենք գնում, քան վաճառում ենք, տարեկան 4 մլրդ դոլարով մենք աղքատանում ենք»,-ասաց Ն. Կարապետյանը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…