Լրահոս 24/7
10.09.2025

Մենք պետք է ՀՀ բյուջե 1 դոլար ավելի բերելու տրամաբանությամբ շարժվենք, դրա շահառուն պետք է լինենք․ Սուքիասյան

Մենք պետք է ՀՀ բյուջե 1 դոլար ավելի բերելու տրամաբանությամբ շարժվենք, դրա շահառուն պետք է լինենք․ Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հերթական նիստում հարց ուղղեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին՝ շեշտելով այն փաստը, որ նա արդեն 23 տարի է համակարգում է։

«Վերջին 7 տարում՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո, ինչ կարգի համակարգ ունենք, և մինչև 18 թվականը։ Դուք նշանակում է 15 տարուց ավել աշխատում եք։ Ես կուզենամ, որ մեր երիտասարդ գործընկերներին՝ ինչպես որ Աննա Գրիգորյանն է, բացատրեք, թե տարբերությունը որն է, ինչ ձևով են վարվել մարդկանց հետ, դատարանները ինչ ձևով են որոշումներ կայացրել, և այսօր այդ որոշումները ինչպես են կայացվում։ Ինչքան ինստիտուցիոնալ է»։

Հարցին ի պատասխան՝ Դանիելյանը նշեց, որ հռետորական կհնչի պատասխանը․ Այն ինչ տեսնում ենք, բոլորիս տեսանելի է և ցանկացած բանական մարդ իր ընկալման շրջանակում կարող է դա ընկալել։

Սուքիասյանը նաև մեկ այլ հարց ուղղեց կապված դատական վեճերի ձգձգման հետ։ ՀՀ-ում շատ դատական վեճեր կան, որոնք այս կամ այն շինության ու անշարժ գույքի, բանկային համակարգի հետ են կապված, որոնք շատ մեծ վնաս են տալիս տնտեսության զարգացմանը, դա շատ մեծ գումարի անշարժ գույք է։

«Մենք պետք է 1 դոլար ավել Հայաստանի բյուջե բերելու տրամաբանությամբ շարժվենք, դրա շահառուն պետք է լինենք, բայց շատ դեպքերում դատավորները ամիսներով, տարիներով ձգձգում են, միտում կա ձգձգելու, որովհետև այս կամ այն կողմը ինչ-որ մի ձևի ուզում է այդպես լինի, որովհետև խնդիրը չի լուծվում։

Այս խնդիրների շուրջ ձեր մոտեցումը ինչպիսին է, որովհետև սա պետություն է, այս տնտեսական այս կամ այն անշարժ գույքը, այս կամ այն գործունեությունը, որը կանգնած է, չի աշխատում, պետությանը հարկ չի տալիս, ոչ մի ձևով չի գեներացվում։ Այս գիտակցումը կուզեմ, որ դատավորների մոտ էլ լինի։ Ուղղակի որպես դատավոր պատկերացնեմ, թե պետության մեջ այս կամ այն խնդիրը ավելի արագ լուծող»,- նշեց Սուքիասյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է