Uncategorized @hy
11.09.2025

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի օժանդակությամբ 17,1 մլն դոլար արժողությամբ գերշքեղ առանձնատուն է ձեռք բերել Օնտարիո նահանգի էլիտար թաղամասերից մեկում։ 

Աղբյուրը, հղում անելով Կանադայի անշարժ գույքի գործակալների ասոցիացիայի իր աղբյուրներին, մասնավորապես, նշել է, որ Միսիսոգա կոչվող թաղամասում տեղակայված և որպես Սուրբ Գևորգի առանձնատուն հայտնի գույքը գնել է ինչ-որ Shell Company, որը, ըստ կայքի պնդման, քողարկում է իրական գնորդ Փաշինյանին։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս լուրն ու այն տարածած աղբյուրը։ 

Ի՞նչ է հայտնի առանձնատան վաճառքից 

Google maps-ի որոնումները ցույց տվեցին, որ Սուրբ Գևորգի առանձնատունը տեղակայված է կանադական Օնտարիո նահանգի Միսիսոգա թաղամասում։ 

Ըստ կանադական բաց աղբյուրների, նշված առանձնատունն իսկապես վաճառվել է 2024 թվականի սեպտեմբերին՝ 17,1 մլն դոլարով։ Միևնույն ժամանակ, սակայն, դրա  վաճառքով զբաղված Sam McDadi անշարժ գույքի գործակալությունը չի հաստատում պնդումը, որ առանձնատունը գնվել է որևէ կազմակերպության կողմից։ Ընդհակառակը, չբացահայտելով գնորդի անուն ազգանունը՝ գործակալությունը հայտնում է, որ վերջինս գործարար է։  

Ավելին՝ կանադական Real Estate ամսագրին գործակալության ղեկավար Սամ ՄըքԴադին  հայտնել է, որ ստացել է երկու առաջարկ՝ մեկը Մեծ Տորոնտոյի տարածքից մի գնորդից, մյուսը՝ իր հաճախորդից՝ «մի հաջողակ գործարարից, որն ապրել էր Դուլթոն պողոտայից ոչ հեռու և ծանոթ էր գույքին»։ 

Գույքը վաճառվել է հենց նրան։ 

Փաստացի, բաց աղբյուրները հերքում են նորաբաց կայքի պնդումը, թե գույքը վաճառվել է կազմակերպության, որի հետևում էլ քողարկվել է Փաշինյանը։ Միևնույն ժամանակ, գործարքի հեղինակը նշում է, որ գնորդը կանադացի գործարար է։ 

Ընդգծենք՝ հոդվածում չկան Փաշինյանին վերագրվող գործարքն ապացուցող փաստաղթեր կամ հետաքննական այլ նյութեր։ 

Մի քանի օրական կայքը Тhe Times of Canada է ձևանում 

Լուրը տարածած կայքը, որ գրանցվել է timescanada.ca դոմեյնով, ընդամենը մի քանի օրական է․ ըստ WHOIS հարթակի, այն գրանցվել է 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, որից օրեր անց էլ հրապարակել է վերոհիշյալ հոդվածը։ 

Հատկանշական է, որ նորաբաց կայքը կրկնօրինակել է իրական The Times of Canada ԶԼՄ-ն, որը գրանցված է thetimesofcanada.com դոմեյնով։ 

Նորաբաց կայքը, փաստացի,  տեղադրել է Тhe Times of Canada լրատվամիջոցի նույնական անունը, նմանակել է կայքի ինտերֆեյսը (ձևավորումն ու գույները)՝ ընթերցողներին շփոթեցնելու նպատակով։ 

FIP.am-ը նախկինում անդրադարձել է կեղծ տեղեկություններ տարածող նորաբաց կայքերին, որոնք կիրառում են Doppelgänger-ի մեթոդը․ եզրույթը թարգմանաբար նշանակում է իրական մարդու կրկնօրինակ, սակայն թվային, տեղեկատվական համատեքստում այն ունի կեղծ, նմանակ կայքի կամ դոմեյնի նշանակություն։ 

Ինչպես է աշխատում այս մեթոդը․ նախ, փորձում են մոլորեցնել ընթերցողին: Ստեղծվում է կեղծ կայք, որի դոմեյնը կամ անունը շատ նման են իրական լրատվամիջոցի անվանը, օրինակ՝ BBC News-ին, սակայն իրականում այն կարող է լինել bcb-news.com, կամ France 24, բայց իրականում՝ courrierfrance24.com։ Ապա օգտագործվում է նույն կամ նման լոգոն, դիզայնը, լեզուն, որպեսզի ընթերցողի համար տարբերությունն աննկատ մնա։ 

Հաջորդիվ, դրանք բնականաբար տարածում են ապատեղեկատվություն և շատ հաճախ ակտիվանում են կարևոր քաղաքական հանրային իրադարձությունների ընթացքում՝ ընտրություններ, պատերազմներ, բնապահպանական կամ քաղաքական զգայուն այլ թեմաներ։

Ապատեղեկատվություն տարածող ռեսուրսը որպես հոդվածի հեղինակ է ներկայացրել կանադական Glob News հեղինակավոր լրատվամիջոցի մեկնաբան Շոն Պրեվիլին՝ օգտագործելով նրա լրագրողական պրոֆիլի լուսանկարը։ 

Ո՞ր աղբյուրներն են տարածել լուրը

FIP.am-ի մշտադիտարկումը ցույց տվեց, որ տեսանյութը տարածել է ադրբեջանական Haqqin.az քարոզչական ռեսուրսը, ինչպես նաև սոցիալական մեդիայի բազմաթիվ  օգտահաշիվներ, այդ թվում նաև՝ ռուսամետ քարոզչությամբ զբաղվողներ (1,2 )։ 

Լրահոս
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:35
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
17:02
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
16:40
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Հրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը
16:28
Հրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը
Անհամբեր սպասում եմ Լիտվա-ՀՀ հարաբերություններն ամրապնդմանը. Բուդրիսը՝ Միրզոյանին
16:03
Անհամբեր սպասում եմ Լիտվա-ՀՀ հարաբերություններն ամրապնդմանը. Բուդրիսը՝ Միրզոյանին
Սոֆիա Հովսեփյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
15:54
Սոֆիա Հովսեփյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել
15:44
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել
Կառավարությունը կստեղծի տվյալների դասակարգման միասնական համակարգ
15:29
Կառավարությունը կստեղծի տվյալների դասակարգման միասնական համակարգ
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
15:13
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
14:52
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
14:27
ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
14:19
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Ո՞ւր են նրանք, ովքեր մտադիր էին մասերի բաժանել Իրանը. Փեզեշքիան
14:02
Ո՞ւր են նրանք, ովքեր մտադիր էին մասերի բաժանել Իրանը. Փեզեշքիան
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
13:37
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Կառավարությունն ութ համայնքում 9 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացնի ավելի քան 1 մլրդ դրամ
13:15
Կառավարությունն ութ համայնքում 9 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացնի ավելի քան 1 մլրդ դրամ