Լրահոս 24/7

Ինչքան էլ համոզեք՝ հարկատուն չի դառնա ձեր ուզած հերոսը. Թադևոս Ավետիսյան

«Ապրիլի 19-ը, որպես հարկատուի օրը ոչ թե նրա համար է, որ հարկատուի վզին փաթաթվի հարկն ամեն գնով հավաքելու իմաստով, և ոչ էլ պետք է հանրությանը համոզել կամ բացատրել, որովհետև իրենք էլ շատ լավ գիտեն հարկն ինչ է և այն պետք է վճարեն, այլ պետք է ապահովել պարզ բան՝ արդարության սկզբունքը»,-խորհրդարանում ՊԵԿ տարեկան զեկույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Ըստ նրա, երբ աշխատող աղքատը տեսնում է, որ պետություն իրենից նույն դրույքաչափով հարկ է վերցնում, ինչը միլիոնավոր դրամների աշխատավարձ և եկամուտ ստացողից, ապա այն աշխատող աղքատի համար հասկանալի չէ։

Ավետիսյանն ասաց, որ արդարաության սկզբունքին հակասում է նաև այն գործողությունը, երբ պետությունը տնտեսվարողին ասումէ, որ իր շրջանառության 20%-ը շահույթ է գնահատում և այն պետք է հարկի։

«Այ սրանք է, որ հարկային տեռորի և հարկ քերթելու դրսևորումներ ունեն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և օրինակ բերեց իրավիճակը, երբ հարկային տեսուչը մեկ տնտեսվարողի վրա 50 անգամ ավել ակտ է գրում, քան իրականում կա և կանչում առանձին բանակցում են քննիչների կաբինետներում, այն հարկային տեռոր է և կապ չունի արդյունավետ հարկհավաքման հետ։

Ավետիսյանը կարևորեց նաև հավաքված հարկերի օգտագործման արդյունավետությունը և երբ հարկատուն տեսնում է, թե իշխանությունները ինչպես են մսխում հարկերը մեկ անձից իշխանամերձերից գնումներ անելով կամ ԱՆԻՖ -ի նման գումարները փոշիացնելով, արդյունքում խախտվում է արդարության սկզբունքը ։

«Սա կոմպլեքս պետք է դիտարկեք, հակառակ պարագայում, ինչքան էլ համոզեք՝ հարկատուն չի դառնա ձեր ուզած հերոսը։ հարկատուն հենց նույն ՀՀ քաղաքացին է, հերոսն է, նա հերոս է՝ առաջին հերթին, երբ իր հայրենիքն է պաշտպանում, ընտանիք է կազմում… Եթե մի մասը հերոս չի, ապա այդտեղ միայն դուք եք մեղավոր՝ որպես իշխանություն»,- հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

6 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

6 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

7 hours ago