

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չի ունեցել և չունի։ Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին, ԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, բազմաթիվ այլ կառույցների և երբեք Թուրքիան մեր անդամակցությանը չի խոչընդոտել այս պահանջներով․ Թուրքիայի կողմից նման պահանջներ չեն եղել։
Ճիշտ հասկացեք՝ այն, ինչ արվում է մեր կառավարության կողմից, որևէ կապ չունի Թուրքիայի նկատմամբ Հայաստանի չեղած տարածքային պահանջների հետ։ Այս ամենը պարզապես մեր պետության ինքնության խմբագրման գործընթացի մի մասն է։
Եթե մենք ընտրություններով չհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, ապա հաջորդ որոշմամբ Արարատ լեռան պատկերը կհեռացվի նաև զինանշանից»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…