

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդավոր գրառում է կատարել Տելեգրամի իր ալիքում՝ նշելով․
«Ամենացավալին ու դժվարն իմ գործունեության մեջ այն է, որ իմ հակառակորդները մեծամասամբ անգրագետ են ու իրենցից բան չեն ներկայացնում և կարծում են, որ իմ հաշվին կարող են ինքնահաստատվել: Լինում են դեպքեր, որ հակառակորդ է լինում, ում հետ մրցելը, պայքարելը պատվաբեր է և նույնիսկ պարտվելը ոչ այնքան ցավոտ է, պարտվել եմ, պատահել է, բայց չգիտես, թե ինչու, ավելի հաճախ ու շատ պայքարում ես ինքդ քեզ հետ, արդյո՞ք արժի խոսել, արձագանքել, թե թողնել այդ անարժանին իր մահով մեռնի: Նույնիսկ դա է զավեշտ, որ այդ մեռնողները չեն էլ նկատել, որ մեռնում են և դեռ ուզում են իրենց խռխռոցով իրենց կյանք տալ: Հասկանում ես, որ այդ ոչնչությունը տենչում է, որ դու իրեն հիշես ու ինքը դրանից էներգիա ստանա, իսկ դու նույնիսկ կեղտ տշելիս, մեկա, կոշիկդ կեղտոտում ես: Բայց ես ընդհունել եմ այս իրողությունը ու ոչ ոք՝ ոչ մեծ, ոչ փոքր, չի խուսափելու, շարքով, կարգով, իրենք իրենցը ստանալու են: Մեկին կպատասխանեմ, մյուսին կարհամարեմ, մեկին կմոռանամ, ոմանց էլ կներեմ: Կարծում եմ, որ մինչ օրս դեպք չեմ բաց թողել վերը ասածիս մեջ կասկածելու, և անցավորների ցանկ հրապարակելու կարիք էլ չկա»:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…