ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Իսրայելը պետք է «շատ զգույշ» լինի Կատարի հետ հարաբերություններում, հաղորդում է The Times of Israel-ը:
Լրագրողներից մեկը հարցրել է ԱՄՆ առաջնորդին՝ արդյոք նա ցանկանում է հաղորդագրություն փոխանցել վարչապետ Բինյամին Նեթանյահուին ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա իսրայելական հարվածների վերաբերյալ:
«Ես ուզում եմ, որ նրանք շատ զգույշ լինեն Կատարի հետ հարաբերություններում», – պատասխանել Է առաջնորդը։
















