

«Հայաստանը ելնում է իր պետական սիմվոլներից և Հայաստանի դրոշմակնիքը, որն անձնագրերում է տպվում, պետք է արտահայտի Հայաստանին, պետությանը վերաբերող սիմվոլները, պետական սիմվոլները պետք է զերծ լինեն էմոցիոնալ, հուզական սիմվոլներից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
Նրա ներկայացմամբ, ամեն բան անում են, որ ՀՀ վերաբերյալ տարընկալումներ չլինեն և կիրառվող սիմվոլիզմը, կնիքները և այլն, ելնեն բացառապես պետականության սկզբունքից։
«Մենք հիմնվում ենք Ալմաթիի հռչակագրի վրա մեր հարևանների հետ հարաբերություններում, ուրեմն մեր յուրաքանչյուր գործողություն՝ կլինի կնքի, հայտարարության ձևով, որևէ կերպ պետք է վտանգավոր մեսիջներ չուղարկի Հայաստանի հարևան պետություններին»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարցին՝ արդյո՞ք միայն կնիքի վրայից կհանվի Արարատ լեռան պատկերը, թե՞ նաև զինանշանի վրայից էլ, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման քննարկում գոյություն չունի»։
Ա. Հովհաննիսյանը խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, նա ասաց, որ իրենք ինտենսիվ աշխատում են Թուրքիայի պաշտոնյաների հետ պայմանավորվածությունները՝ երրորդ երկրների քաղաքացիների տեղաշարժ, դիվանագիտական անձնաց համար սահմանների բացում և այլն, հողի վրա իրականության դարձնեն։
«Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ»,- ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական գործընթացներն իրար հետ չեն պայմանավորում, աշխատում են Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի հիման վրա, նույնը նաև Թուրքիայի դեպքում։
«Հույս ունենք երկու երկրների հետ հնարավորինս շուտ կհաջողվի հասնել արդյունքների»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…