Լրահոս 24/7

«Թրամփի ուղու» գաղափարներից մեկը «Մեծ Թուրանի» ճանապարհն է. Օհանյան

«Հայաստանի կողմից բանակցողները գտնվում են պարտադրանքի, ճնշումների ներքո, չեն կարողանում լիարժեք ներկայացնել մեր շահերը։ Դժվար իրավիճակ է ստեղծված։ Նման իրավիճակում եզրակացությունը մեկն է՝ մեր ժողովուրդը պետք է փոփոխի բանակցողներին»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ ցանկացած նոր ուժի առաջնահերթ խնդիրներից պետք է լինի իրական, ազգային երաշխիքների ձևավորումը՝ բանակ, ներքին ամրություն. «Այնուհետև, եթե ներքին ամրությունը կա, ապա մեր շահերից բխող վերաբանակցություններ։ Պետք է կետ առ կետ անցնել բոլոր պայմանավորվածություններով։

Մենք տեսնում ենք միակողմանի պարտադրանք, հռետորաբանություն, հակառակորդի կողմից հնչում են խոսքեր, որոնք հակասում են այն փաստաթղթերին, որոնք գոյություն ունեն»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Նա նշեց, որ հայ-թուրքական բանակցություններում նախապայմանները շարունակվում են։ Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերություններում ակտիվությունը պայմանավորված է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթեի հետ։

«Անխոչընդոտ ճանապարհը և «Թրամփի ուղու» գաղափարներից մեկը «Մեծ Թուրանի» ճանապարհն է, որը բոլոր թուրքախոս ժողովուրդների համար ռազմավարական նպատակ ունի»,- ասաց Ս.Օհանյանը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

6 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

7 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

7 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

7 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

7 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

7 hours ago