Լրահոս 24/7
16.09.2025

Միասին մենք հաղթանակ կկերտենք նախ Վաղարշապատում. Արթուր Վանեցյան

Միասին մենք հաղթանակ կկերտենք նախ Վաղարշապատում. Արթուր Վանեցյան

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ «Հայրենիք» կուսակցությունը համայնքապետի թեկնածու է առաջադրել բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին։

«Վստահ եմ՝ պարոն Մանուկյանը հենց այն անձն է, ով կարող է ստանձնել մեր հոգևոր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը և իր աշխատասիրությամբ ու նվիրումով նոր շունչ տալ Էջմիածնի և հարակից գյուղերի զարգացմանը։ Միասին մենք հաղթանակ կկերտենք նախ Վաղարշապատում, ապա նաև ամբողջ Հայաստանում։ Ի գործ, սիրելի թիմակիցներ։ Աստծով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը նշել է, որ «Հայրենիք»-ը հանրապետության բոլոր համայնքներում բացում է նոր գրասենյակներ, ինչն ինքնանպատակ չէ։

«Շփվել ժողովրդի հետ, հասկանալ, թե ինչ խնդիրներ կան մեր ժողովրդի մոտ և այդ խնդիրներին տալ լուծումներ»,-Վաղարշապատում կուսակիցների, համակիրների հետ հանդիպմանն ասել է նա։

«Հայրենիք»-ի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանը նշել է, եթե չմասնակցեր ընտրություններին, կհամարեր, որ դավաճանում է իր քաղաքին, իր հայրենակցին։

«Քանի որ հիմա ճակատագրական պահեր են, վստահ եմ, որ ողջ հայության հայացքը լինելու է  դեպի Էջմիածինը՝ որպես հոգևոր կենտրոն։ Վստահ եղեք, մենք այդ հաղթական քայլերն անելու ենք։ Ինչո՞ւ «Հայրենիք»-ի հետ, որովհետև թարմ ուժ է, նոր ուժ է՝ երիտասարդներով լի, մտածողներով լի, գիտնականներով լի։ Ամեն անգամ այս գրասենյակում ես տեսնում եմ այն երևելիներին, որոնք իսկապես նվիրում ունեն մեր ազգին, մեր երկրին։ Մենք չենք վախենում հաղթություն բառն արտաբերելուց, մենք չենք կարող  պարտությունը հաղթանակ համարել, մենք իրական հաղթանակներով ենք շարժվելու»,-իր ելույթում ասել է Խաչիկ Մանուկյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է