Լրահոս 24/7
18.09.2025

«Պողպատե մանդատը ամենակոշտ ձևով այդ հարցերը կհասցեագրի»․ Փաշինյան

Այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց սպառիչ պատասխան տալ այն խոսակցություններին, թե ինքը Հայաստանում որպես գործակալ է հանդես եկել՝ տարբեր կեղծանուններով։

«Դրան սպառիչ պատասխան թող տան այն իշխանությունները, որոնց պայմաններում ես 1991 թվականից մինչև 2018 թվականը գործել եմ։ Այդ ընթացքում իմ դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցել, ես քրեակատարողական հիմնարկում եմ եղել, իմ բնակարանն են խուզարկել։

Գործնականում ես 20-24 տարի ՀՀ-ում ապրել եմ, ըստ էության, ամենօրյա օպերատիվ վերահսկողության ներքո, և միայն հիմա հետին թվով ցնդաբանություններ են հորինվում՝ իշխանությանը վարկաբեկելու համար։

Եթե տվյալներ լինեին, գոնե հեղափոխության ժամանակ, երբ իշխանությունը փլուզվում էր, պետք է դնեին սեղանին և ասեին՝ տեսեք, ժողովո՛ւրդ ջան, թե ինչ է կատարվում։ Հիմա գնացել-մտել են դիվանի տակ և այնտեղից ինչ-որ բաներ են անում՝ հույս ունենալով, որ դա իրենց թույլ է տալու դիվանի տակից դուրս գալ։ Թույլ չի տալու, իրենց տեղն այլևս բազմոցի հարմարավետ տակն է և այլ կերպ չի լինելու»,-պատասխանեց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ օրը «հազար հատ բան» են ասում ընդդիմադիրները, ի՞նչն է դրա տակտիկան, որ կառավարությունը 24 ժամ զբաղվի միայն այդ ցնդաբանությունները հերքելով․ «Իսկ այն, ինչը ցնդաբանություն չէ, պողպատե մանդատը ամենակոշտ ձևով այդ հարցերը կհասցեագրի»,– ասաց Փաշինյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54