«Հայաստանի Հանրապետությունն իր պատմության բոլորին ուրիշ շրջափուլ է թևակոխել այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված»,-ելույթ ունենալով ՔՊ 7-րդ համաժողովում՝ ասաց ՔՊ նախագահ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այդ խաղաղությունը հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ու աջակցությամբ իր ու Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված հռչակագրով։
«Բայց հարկ եմ համարում նշել, որ օգոստոսի 8-ը մի երկար գործընթացի կուլմինացիան է, գագաթնակետը։ Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։ Սա խաղաղություն է»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց՝ իրենց նպատակը շատ պարզ է, այնպես անել, որ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 200 տարի 7 ամիս և այսպես շարունակ։














