Լրահոս 24/7
23.09.2025

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել․

«Սիրելի´ հայրենակիցներ,

Դեռևս մայիս ամսին իմ հարցազրույցում հայտնել էի, որ նախաձեռնում եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակումը։ Սա վերկուսակցական ծրագիր է։ Մի ծրագիր է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է իր, իր ընտանիքի և իր պետության ամենասուր և արդիական խնդիրների ձևակերպումը և լուծման տարբերակները։ Այդ ծրագիրը պետք է ձևավորվի ոլորտային մասնագետների, հեղինակություն վայելող գիտնականների, հասարակական գործիչների, առաջարկ, միտք, գաղափար ունեցող սրտացավ մարդկանց համատեղ ուժերով։ Այն կազմվելու է քաղաքացիների ուղիղ մասնակցությամբ, Հայաստանի և սփյուռքի լավագույն մասնագետների մասնակցությամբ։ Մշակման ընթացքում ծրագիրն անընդհատ դրվելու է հանրային քննարկման, մշտապես հաշվի են առնելու քաղաքացիների և մասնագետների առաջարկները։ Սա լինելու է հանրային, բաց գործընթաց։

Ես, որպես նախաձեռնության հեղինակ, առաջարկում եմ ծրագրի աշխատանքները սկսել այս փոքր նախաբանով: Հայաստանին պետք է.

1.Ներքին հաշտեցում, հանրային երկխոսություն, թշնամանքի վերացում, հայկական աշխարհի միասնականության վերականգնում։

2.Մի շարք վիճահարույց օրենքների և որոշումների կասեցում, սառեցում, վերանայում՝ օրենքներ, որոնք վնասում են երկրին, թունավորում հարյուր հազարավոր մարդկանց կյանքը։

3.Գրագետ-խաղաղ բանակցություններ, միակողմանի զիջումների բացառում, իրական խաղաղության ծրագիր, պատերազմի ռիսկի չեզոքացում, դաշնակցային հարաբերությունների վերականգնում, իրական անվտանգային համակարգի ստեղծում, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացում։

Հնարավո՞ր է այս պարզ կետերի շուրջ ապահովել լայն հանրային համախմբում։ Միանշանակ՝ այո»։

Լրահոս
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:35
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
17:02
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
16:40
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Հրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը
16:28
Հրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը
Անհամբեր սպասում եմ Լիտվա-ՀՀ հարաբերություններն ամրապնդմանը. Բուդրիսը՝ Միրզոյանին
16:03
Անհամբեր սպասում եմ Լիտվա-ՀՀ հարաբերություններն ամրապնդմանը. Բուդրիսը՝ Միրզոյանին
Սոֆիա Հովսեփյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
15:54
Սոֆիա Հովսեփյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել
15:44
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել
Կառավարությունը կստեղծի տվյալների դասակարգման միասնական համակարգ
15:29
Կառավարությունը կստեղծի տվյալների դասակարգման միասնական համակարգ
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
15:13
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
14:52
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
14:27
ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
14:19
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Ո՞ւր են նրանք, ովքեր մտադիր էին մասերի բաժանել Իրանը. Փեզեշքիան
14:02
Ո՞ւր են նրանք, ովքեր մտադիր էին մասերի բաժանել Իրանը. Փեզեշքիան
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
13:37
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Կառավարությունն ութ համայնքում 9 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացնի ավելի քան 1 մլրդ դրամ
13:15
Կառավարությունն ութ համայնքում 9 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացնի ավելի քան 1 մլրդ դրամ