Լրահոս 24/7
23.09.2025

Ինչու՞ Մեղրիից, թող Երասխից մտնի Նախիջևան, Երևանից Երասխ 60 կմ է ընդամենը. Արթուր Խաչատրյան

Ինչու՞ Մեղրիից, թող Երասխից մտնի Նախիջևան, Երևանից Երասխ 60 կմ է ընդամենը. Արթուր Խաչատրյան

Նիկոլական իշխանությունները համառորեն հանրությանը մոլորեցնում են, թե Վաշինգտոնում ստորագրված Ալիև – Փաշինյան երկկողմ համատեղ հռչակագրով ճեղքվում է Հայաստանի շրջափակումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Նախ, այս փաստաթղթում հստակ ամրագրված է, որ Ադրբեջանը Սյունիքով անխոչնդոտ անցում է ստանում, սակայն որևէ հստակ ձևակերպում չկա, թե ինչ է ստանում Հայաստանը։ Ինչ որ անորոշ «փոխադարձ առավելություն»։ Հիշեցնեմ, որ դեռ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր փողի դիմաց Ադրբեջանին ու Թուրքիային միջանցք տրամադրել։ Հայաստանի ապաշրջափակում նա մոռացել էր պահանջել։ Չեմ կարող բացառել, որ այս անգամ էլ էր հիշողությունը դավաճանել։

Իշխանությունները նաև պնդում են, թե Նախիջևանով անցումը, նույնիսկ եթե թույլատրվի, կճեղքի Հայաստանի շրջափակումը։ Լու՞րջ։ Որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, Հայաստանը պետք է Թուրքիայով ու Ադրբեջանով ելք ստանա դեպի արտաքին աշխարհ։ Օրինակ՝ Թուրքիան պետք է բացի բոլոր այն ճանապարհները, որ փակել է դեռևս 1993 թվականից։ Մասնավորապես, խոսում եմ Գյումրի – Կարս երկաթգծի մասին։ Սակայն, Թուրքիան նման ծրագրերի մասին չի հայտարարել: Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու գիծը։ (Դիլուջուն սահմանային անցման կետ է Նախիջևանում)։ Դրանից Հայաստանին ոչ տաք, ոչ սառը։ Որևէ բանական մարդ չի կարող մտածել, թե որևէ մեկն իր ապրանքները կհասցնի Երևանից Մեղրի, այնտեղից կնստի գնացք ու Նախիջևանով կգնա Թուրքիա։ Կասե՞ք․ «Ինչու՞ Մեղրիից, թող Երասխից մտնի Նախիջևան, Երևանից Երասխ 60 կմ է ընդամենը»։ Հարգելիներս, Ադրբեջանը չի հայտարարել, որ պատրաստ է վերանորոգել/շահագործել Սադարակ – Երասխ հատվածը։ Չի ասել նման բան։ Դեռ հունվարին, Արմենպրեսին տված հարցազրույցում, Փաշինյանն ասել էր․ «Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է, քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»: Առը հա, թե Ադրբեջանը կոնկրետ պատասխան է տվել։

Ավելին ասեմ։ Հայաստանի իշխանությունները դեռ 2022 թվականին էին Ադրբեջանին առաջարկել երեք սահմանային անցման կետեր բացել․ Սոտք-Քարվաճառ, Քարահունջ-Էյվազլի և Երասխ – Սադարակ։ Նույնիսկ այդ առիթով կառավարության որոշման նախագիծ էին շրջանառել։ Ադրբեջանցիք դեռ այն ժամանակ կատեգորիկ այդ առաջարկը մերժեցին՝ պահանջով Մեղրիով միջանցք տակ։ Պաշտոնական Երևանը գերադասում է, շառից փորձանքից հեռու, այդ առաջարկի ու մերժման մասին էլ մոռանալ։

Բա էլ ինչու՞ են այդքան հրճվել։ Կսկծու, փառք աստծու։ Բա հո՞ չէին ասելու, թե կամավոր են միջանցք տվել, թե չէ Ալիև ձյաձյան կջղայնանար։ Սրանք մի անգերազանցելի տաղանդ ունեն՝ ժողովրդին խաբել ու պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել։

Ի դեպ, ինչու՞ չեն խոսում Իջևան – Ղազախ գծի մասին։ Չէ որ մեր արտահանման հիմնական շուկան հյուսիսում է։ Ինչու ընդհանրապես մոռացվեց բոլոր ճանապարհներն ապաշրջափակելու պահանջը։ ԲՈԼՈՐ, այլ ոչ թե միայն Մեղրին։ Ինչու, ինչու։ Ադրբեջանը թույլ չի տալիս, իսկ անկախ ինքնիշխաններն առաց Ադրբեջանի թույլատրության միայն Նոր Տարվա կռճոններով ձվածեղ պատրաստելու իրավունք ունեն․․․․»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է