

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 80?
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է օրեր առաջ ՀԷՑ կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին.
«9 ամիս է` նշանակվել եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ: Առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ:
Հասանելիք աշխատավարձս ուղղվել է էներգետիկ համակարգում ցածր վարձատրվող աշխատակիցների պարգևավճարների բյուջե: Խնդրում եմ «փաստեր» նշելուց մի նշեք այնպես, որ դրանք մարդկանց հատուկ շփոթության մեջ գցեն»։
Սեպտեմբերի 20-ին ՔՊ 7-րդ համագումարին շտապող Ռ. Պետրոսյանին լրագրողները հարցրել էին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նա ՀԷՑ-ից 7 մլն դրամ աշխատավարձ է ստանում։
«Դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակել, բայց դուք կտեսնես իմ հայտարարգրի մեջ։ Ավելին ասեմ, այդ սուբյեկտները, որ նման թվեր են վկայակոչում, նրանց ստացած տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես ու նշանակած թիմը հրաժարվել ենք, ու բոլորն ուղղել ենք ՀԷՑ-ի սոցիալական ամենաներքևի շեմին»,-պատասխանել էր Պետրոսյանը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…