Լրահոս 24/7

Որևէ վարկած, պատճառ, որ կարելի է մտածել, որ այսպիսի բան կարող էր լինել, չկա. Մեսրոպ Առաքելյան

«Որևէ վարկած, պատճառ, որ կարելի է մտածել, որ այսպիսի բան կարող էր լինել և՛ մեր, և՛, վստահ եմ, նաև Վալոդյայի համար, զարմանալի էր, որովհետև օր ու գիշեր լծված էր համայնքի խնդիրների լուծմամբ, բնակիչների հետ հանդիպումներով»,-Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության վայրում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա ասաց, որ կատարվածն անձնական ողբերգություն է, քանի որ Վալոդյա Գրիգորյանն իր մտերիմ ընկերն էր։

Առաքելյանը բացառեց, որ որևէ մեկի հետ Գրիգորյանը կոնֆլիկտ կամ խնդիր ունենար։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը հայտնեց, որ համայնքի ղեկավարը մեծ աշխատանքներ էր տանում համայնքում, իր թիմի հետ միասին։

«Համայնքի բնակիչները միշտ իր աշխատասենյակում էին և նրանք իրենց գոհունակությունն էին հայտնում, որ համայնքի բազմաթիվ խնդիրներ են լուծվել։ Շատ սիրված էր համայնքի բնակիչների կողմից և վերջին ընտրություններից հետո այն աշխատանքները, որ կատարվել էր, այդ վստահությունն ամրապնդել էր»,- ասաց Առաքելյանը։

Նա տարակուսեց, որ համայնքում նախկինում տեղի ունեցած սպանությունից հետո կանխարգելիչ գործողություններ չէին արվել և արդյունքում փողոցում համայնքի ղեկավար և ոստիկան էր սպանվել։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

7 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

8 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

8 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

8 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

8 hours ago