

«Բոլոր շրջանառվող վարկածներն անհրաժեշտ է մանրազննին քննության ենթարկել, որովհետև Վալոդյա Գրիգորյանի նման համեստ և պարկեշտ անձնավորություն քիչ կա, եզակի անձանցի է»,- Փարաքարի համայնքապետի տան դիմաց լրագրողին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ հավելելով , որ նրա ուշքն ու միտքը եղել է միայն իր Փարաքար համայնքը։
Նա փաստեց, որ փողոցում վխտում են ապօրինի զենքով մարդիկ, ինչն այս իշխանության իրավապահ համակարգի անգործության հետևանք է։
Թանդիլյանի խոսքով, իրավապահները զբաղված են ամեն ինչով, բացի իրական հանցագործներին բռնելուց։
Նա ասաց, որ եթե այս սպանությունն այսօր չբացահայտվեց, ապա այն բացահայտվելու է վաղը և անգործության մատնված մարդիկ պատասխան են տալու։
Նշելով, որ պատահական բաներ տեղի չեն ունենում, որ պետք է բացահայտեն, տեսագրության սարքեր կան երևում է հանցագործի վարքը, այն մեկ օրում տեղի չի ունեցել։
«Եթե մինչ այդ արած լինեին իրենց գործն, այս սպանությունը տեղի չէր ունենա։
Նրանց գործն է պատշաճ կերպով ու ժամանակին այդ վարկածները դիտարկեին և ժամանակին թույլ չտային, որ նման շարունակություն ունենար»-ասաց Մանե Թանդիլյանը։
Պատասխանելով սպանության քաղաքական մոտիվների մասին հարցին՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը հայտարարեց. «Քաղաքական մոտիվները ես չգիտեմ, ինձ էլ են սպառնալիքներ ուղարկում, նաև այս դեպքի հետ կապված»։
Նա ճշտեց, որ սպառնալիքները ֆեյքերի կողմից է ստացել։
Թանդիլյանը պատասխանեց նաև սպանության առիթով այսօր Փաշինյանի արած հայտարարությանը.
«Այդ պահվածքը՝ որպես «համար առաջին» ընդդիմադիր, պետք է դադարեցնի… էդ խոսքերն, ինչ գրում է, իրեն է ուղղված, ո՞ւմ է ասում, ո՞ւմ հետ է խոսում… Ես հասկանումեմ, որ ինքն էլ իր տեղում չէ»։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…