Լրահոս 24/7

«TRIPP»-ը կստեղծի տնտեսական աճի, երկխոսության և ժողովուրդների միջև շփումների նոր հնարավորություններ

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Ստորև ներկայացված է նախարարի ամբողջական ելույթը։

«Հարգարժա՛ն նախագահող,

Ձերդ գերազանցություններ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մեծ քսանյակում (G20) Հարավային Աֆրիկայի նախագահությանն ներկայիս պայմաններում այս քննարկումը կազմակերպելու համար: Ութ տասնամյակ շարունակ ՄԱԿ-ը մարմնավորել է մեր ընդհանուր ձգտումը՝ կանխել պատերազմի աղետը, խթանել կայուն զարգացումն ու համընդհանուր բարեկեցությունը, ինչպես նաև պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

Մինչդեռ այսօր հակամարտությունները և աշխարհաքաղաքական լարվածությունը, որոնք ուղեկցվում են տնտեսական անկայունությամբ, մարդու իրավունքների շարունակական խախտումներով, շրջակա միջավայրի վատթարացմամբ և խորացող անհավասարությամբ, վտանգում են համագործակցությունը և 2030 թվականի օրակարգի իրագործման համար դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը: Զարգացող , հատկապես հատուկ իրավիճակներում գտնվողներ երկրները, միջին եկամուտ ունեցող պետությունները, ինչպես նաև հակամարտությունների մեջ կամ հետհակամարտային փուլում գտնվող երկրները, անհամաչափ բեռ են կրում համաշխարհային ճգնաժամերին արձագանքելու և իրենց զարգացման ձգտումները իրականացնելու գործում: Այս մարտահրավերներն ավելի են սրվում աճող պարտքի ճնշման և երկարաժամկետ արտոնյալ ռեսուրսների սահմանափակ հասանելիության պատճառով:

Ուստի հրամայական է արագացնել միջազգային ֆինանսական կառուցվածքի բարեփոխումները՝ այն դարձնելով ավելի ներառական, ներկայացուցչական և զարգացող երկրների կարիքներին արձագանքող։ Այս առումով «Սևիլյան փոխզիջումն» ապահովում է գործողությունների ամուր շրջանակ, և մենք կոչ ենք անում անդամ բոլոր երկրներին ապահովել դրա արդյունավետ իրականացումը:

Ձերդ գերազանցություններ,

Կայուն զարգացումը հնարավոր չէ առանց խաղաղության: Անցյալ տարի հենց այս նույն դահլիճում իմ ելույթում ես ընդգծեցի Հայաստանի անսասան հանձնառությունը՝ նպաստելու մեր տարածաշրջանում խաղաղությանը։ Այսօր՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հաջող հանդիպումից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման միջոցով ձեռք բերված պատմական հանգրվանից հետո, ես հայտարարում եմ, որ խաղաղությունն այժմ հաստատված է։

Անցյալ տարի ես նաև նշել էի, որ մեր խաղաղության օրակարգի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանի, նրա հարևան երկրների, ինչպես նաև շատ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապվածության զարգացմանը: Այս տարի, ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Համատեղ հռչակագրի ստորագրմամբ, մենք համաձայնության ենք եկել հիմնարար սկզբունքների շուրջ՝ պետությունների ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն և իրավազորություն, և այժմ աշխատում ենք այդ սկզբունքների ներքո գործարկվելիք տեխնիկական լուծումների շուրջ: Մենք վստահ ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք բացումը և տարածաշրջանի տարանցիկ ու առևտրային ներուժի իրացումը շրջադարձային կլինի: «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը՝ ներառյալ դրա անբաժանելի մաս կազմող TRIPP փոխկապակցվածության ծրագիրը, կստեղծի տնտեսական աճի, երկխոսության և ժողովուրդների միջև շփումների նոր հնարավորություններ՝ այդպիսով նպաստելով ավելի լայն կայունությանն ու բարգավաճմանը: Մենք շնորհակալություն ենք հայտնում գործընկեր երկրներին, որոնք արդեն ողջունել են այս նախաձեռնությունը, և հույս ենք դնում բոլոր միջազգային գործընկերների՝ ներառյալ G20-ի աջակցության վրա՝ այս տեսլականն առաջ մղելու գործում։

Եզրափակելով՝ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը նորացված բազմակողմ համակարգին, որի առանցքում ՄԱԿ-ն է՝ ունակ ապահովելու խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության փոխլրացնող հիմնասյուները։

Շնորհակալություն»:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

12 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

13 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

13 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

13 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

13 hours ago