Լրահոս 24/7

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ․ ՔԿ

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ, հայտնում են ՔԿ-ից։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են Քրեական օրենսգրքով արգելված՝ արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն ամբողջությամբ տիրապետում են օպերատիվ իրավիճակին, իսկ նախաքննական մարմինը Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ՝ քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կենսագործելու, ինչպես նաև նախաքննության համակողմանիությունն ապահովելու ուղղությամբ:
Հաշվի առնելով քրեական վարույթի հանրային հնչեղությունը՝ Քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ օրենքով նախատեսված թույլատրելիության սահմաններում պարբերաբար հանդես կգա հաղորդագրությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago