Լրահոս 24/7

Այս ընթացքը վտանգում է Հայաստանի գոյությունը. Գառնիկ Դանիելյան

Ներկայիս իշխանությունը ամեն կերպ փորձում է հաճոյանալ Ալիևին և Էրդողանին, որպեսզի շանս ստանա վերարտադրվելու, նրանց նպատակն է Էրդողանի և Ալիևի հոգին փառավորելը. լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Ուղարկվող պսակները նույնիսկ չեն բարեհաճում պատշաճ կերպով ուղարկել, տաքսիով են ուղարկում, սա վերաբերմունք չէ»,-ասել է նա:

Խաղաղության մասին հայտարարությունները պատգամավորը «հերթական մանիպուլյացիա» է որակում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի, Հայաստանում ադրբեջանցիների տեղակայման մասին։

Դանիելյանը զգուշացնում է՝ այս ընթացքը վտանգում է Հայաստանի գոյությունը. «Ներկայիս իշխանությունները ուզում են Հայաստանը դարձնել երկիր՝ առանց խորհրդանիշների, պատմության, ազգանվեր գաղափարախոսության»։

Նա ցավով արձանագրում է, որ իշխանությունները «սկսել են նոր կետից՝ նոր պատերազմներ, նոր տարածքներ, այսքան արհավիրքներ բերելով խմբագրում են մեր պատմությունը: Պատգամավորը կոչ է անում սերունդներին դաստիարակել հերոսների օրինակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան ոտքի կանգնել և պաշտպանել հայրենիքը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

12 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

12 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

13 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

13 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

13 hours ago