Լրահոս 24/7

«Զանգեզուրի միջանցք» արտահայտություն որևէ փաստաթղթում չկա․ ՀՀ վարչապետ

TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է ՀՀ տարածքով՝ ԱՄՆ-ՀՀ երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կմ տարբեր ենթակառուցվածքներից, այն տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ու ազդեցություն է ունենալու։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերին՝ նշելով․ «Ալիևը՝ այդ թվում այս ամբիոնից, օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ-Ադրբեջան բանակցություններում և փաստաթղթերում երբեք չի եղել։ Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը»։

Ըստ վարչապետի՝ դա ՀՀ-ին ոչ մի միլիմետր չի շեղի ձեռք բերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Տեսանելի ապագայում այն բերելու է դրական արդյունքներ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման։

«ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, ռազմավարական գործընկերություն՝ Չինաստանի հետ, քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։ Իրանի և Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունն ավելի տեսանելի է դառնում, որոնք չափազանց կարևոր են Հարավային Կովկասը խաղաղ, կայուն և զարգացող միջավայր տեսնելու համար»,- նշել է նա։

Վարչապետը կարևորել է «3+3» ձևաչափը, որը կարևոր հարթակ է համարել նաև ՌԴ-ի հետ ավանդական երկխոսությունը զարգացնելու համար, թեև երկկողմ ձևաչափով ակտիվ շփումներ կան։

Անդրադառնալով ԵՄ-ին՝ Փաշինյանը նշել է․ «Երբ ՀՀ-ն համապատասխանի ԵՄ ստանդարտներին, մեզ կամ կընդունեն ԵՄ անդամ, կամ չեն ընդունի։ Եթե ընդունեն, լավ է, չեն ընդունի՝ լուծած կլինենք մի խնդիր՝ ՀՀ-ն կլինի ժամանակակից, առաջավոր ստանդարտներին համապատասխան երկիր»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

10 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago