Լրահոս 24/7

Պետք է այնպես անել, որ ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր hարձակում գործել Եկեղեցու դեմ․ Սամվել Կարապետյան

Գործարար, բարերար, կալանավորված Սամվել Կարապետյանի ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ինչպես գիտեք, «Մեր ձևով» շարժման կազմում գործում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբը։

Ինչպիսի՞ առաջնային խնդիրներ են դրված այդ խմբի առաջ։

Նախ, պետք է անել հնարավորը պետություն – եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել մեր կարևորագույն ազգային ինստիտուտի վրա, և հաջողության հույս ունենալ։ Հաշվի առնելով գործող սահմանադրական հիմքերը՝ վստահ եմ, որ սա արագ լուծելի հարց է, ու քննարկումները մասնագետների հետ կբերեն ճիշտ բանաձևի ձևակերպմանը։

Ոչ պակաս կարևոր է, որ հոգևոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա, ու այստեղ շարժումը ևս անելիք ունի։ Բազմաթիվ խնդիրներ, որ կան մեր հասարակության մեջ ու սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի թե՛ բարոյական կերպարը, թե՛ առողջությունը, առաջացել են իրական հոգևոր սննդի պակասից։ Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում և չի էլ կարող բերել։

Վերջապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգային նկարագրի, մեր բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է։ Այս բացառիկ արժեքի ո՞ր մասն ենք մենք կարողացել ցույց տալ աշխարհին ու հպարտանալ դրանով։ Անկախության շուրջ 35 տարիներին գուցե այդ հնարավորությունը չի եղել, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով։ Բայց արդեն շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ու թե ինչ հարուստ արժեքային ժառանգություն են թողել մեր քրիստոնյա նախնիները աշխարհին։

Անելու ենք՝ մեր ձևով»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

13 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago