Լրահոս 24/7
01.10.2025

ՀԱՄԱՍ-ը երեք կամ չորս օր ունի Գազայի առաջարկին արձագանքելու համար. Թրամփ

ՀԱՄԱՍ-ը երեք կամ չորս օր ունի Գազայի առաջարկին արձագանքելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը «երեք կամ չորս օր» ունի Գազայի հրադադարի վերաբերյալ իր առաջարկին արձագանքելու՝ հայտնում է Al Jazeera-ն:

«ՀԱՄԱՍ-ը կամ կանի դա, կամ ոչ, իսկ եթե ոչ, դա շատ տխուր ավարտ կունենա»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը և ընդգծել, որ իսրայելցի և արաբ առաջնորդներն արդեն ընդունել են իր ծրագիրը։

Թրամփի մեկնաբանությունները հնչել են Սպիտակ տան կողմից 20 կետից բաղկացած փաստաթղթի հրապարակումից մեկ օր անց, որով կոչ է արվում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում, ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի գերիներին փոխանակել իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների հետ և իսրայելական զորքերը փուլ առ փուլ դուրս բերել Գազայից:

Ըստ այդ առաջարկի՝ ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, իսկ ԱՄՆ-ն կաշխատի արաբական ու միջազգային գործընկերների հետ՝ ստեղծելու «ժամանակավոր միջազգային կայունացնող ուժեր»:

Ծրագրում նաև ասվում է, որ ՀԱՄԱՍ-ը ոչ մի դեր չի խաղալու Գազայի հատվածի կառավարման գործում։ Շարժման անդամներին կառաջարկվի համաներում՝ «խաղաղ գոյակցության» պարտավորություն ստանձնելու դեպքում, իսկ անկլավը լքել ցանկացողներին կտրամադրվի անվտանգ մեկնում արտասահման:

Թրամփը հայտարարել է, որ ծրագիրը նախատեսում է նաև պաղեստինցի տեխնոկրատների անցումային կառավարության ստեղծում՝ Գազայի հատվածում առօրյա կյանքն ապահովելու համար, ինքնակառավարում, տեղահանված բնակիչների վերադարձ և երաշխիքներ, որ «Գազայի բնակիչները չեն վտարվի»:

Ըստ Al Jazeera-ի՝ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ մինչ Իսրայելը շարունակում է Գազայի վրա հարձակումը, ՀԱՄԱՍ-ի բանակցային խումբն ուսումնասիրում է Թրամփի ծրագիրը:

Կատարի վարչապետ Շեյխ Մուհամմեդ բին Աբդել Ռահման բին Ջասիմ ալ Թանին հեռուստաալիքին ասել է, որ առաջարկի որոշ կետեր հստակեցում և քննարկում են պահանջում:

Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ բոլոր կողմերը «կառուցողական մոտեցում կցուցաբերեն ծրագրին և կօգտվեն պատերազմը դադարեցնելու հնարավորությունից»։

Իր հերթին, ՖԱԹՀ-ը, որը գերիշխող ուժն է Արևմտյան ափին գտնվող Պաղեստինի ինքնավարությունում, հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ-ի ջանքերը՝ պատերազմը դադարեցնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

Պաղեստինյան Wafa լրատվական գործակալության տվյալներով՝ ՖԱԹՀ-ը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ հրադադարի հասնելու, Գազա մարդասիրական օգնություն հասցնելու, գերիների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման ու պաղեստինցիների պաշտպանության միջազգային մեխանիզմներ ստեղծելու հարցում: Խումբը նաև վերահաստատել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի խոստումը՝ ընտրություններ անցկացնել պատերազմի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է