Լրահոս 24/7
01.10.2025

Հունգարիայի իշխանությունները պարտավոր են ներողություն խնդրել հայ ժողովրդից. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Հունգարիայի իշխանությունները պարտավոր են ներողություն խնդրել հայ ժողովրդից. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում «Հունգարիայի կողմից Եվրոպայի Խորհրդի անդամակցության պարտավորությունների կատարումը» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ (հայերեն ենթագրերով).

«Մեծարգո’ նախագահող, հարգելի’ գործընկերներ,
Ցանկանում եմ անդրադառնալ մի շարք փաստերի, որոնք ցույց են տալիս Հունգարիայի իշխանությունների վարքագծային օրինաչափությունները։
Բոլորդ գիտեք, որ դեռևս 2004 թվականին Հունգարիայում անցկացվող ՆԱՏՕ-ի միջոցառման ընթացքում ադրբեջանցի մասնակիցը քնած վիճակում կացնահարելով սպանեց Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին։ 2012 թվականին Հունգարիան այդ մարդասպանին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց, ինչպես նաև տրվեց նոր զինվորական կոչում և բնակարան։ Այդ ժամանակվա Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը հայտարարեց, և ես մեջբերում եմ․ «Դատապարտված մարդասպանին պատվելը և նրան հերոսի վերածելը անընդունելի է»։ Այնուամենայնիվ, մինչ օրս Հունգարիայի իշխանությունները որևէ պաշտոնական ներողություն չեն հայտնել։ Նրանք պարտավոր են ներողություն խնդրել հայ ժողովրդից։


Հինգ տարի անց Ադրբեջանի կողմից փողերի լվացման սխեմայի քննության արդյունքում պարզվեց, որ հենց 2012 թվականին՝ Սաֆարովի արտահանձնման օրերին, ավելի քան 9 միլիոն ԱՄՆ դոլարի փոխանցումներ են կատարվել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գտնվող MKB բանկի հաշվին։


Ես հատուկ օգտագործեցի «վարքագծային օրինաչափություններ» արտահայտությունը։ Այս տարի, երբ Եվրոպական Միության անդամ երկրները որոշեցին Հայաստանին տրամադրել «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Ավելին, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ Բուդապեշտը արդեն իսկ պայմանագրեր էր կնքել՝ օգնելու ադրբեջանական իշխանություններին Լեռնային Ղարաբաղում «գյուղերի վերակառուցման աշխատանքներում»։
Շնորհակալություն։»

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է