

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 80?
«18 արդարների գործ»-ով այսօրվա դատական նիստի մեկնարկին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկ հայտնեց հանրային մեղադրողներին։
Նա, ներկայացնելով բացարկին վերաբերող փաստական հանգամանքները, մասնավորապես նշեց, որ գործի նյութերում առկա հեռախոսազրույցում առկա է ակնհայտ կեղծիք։
«Երկխոսության զգալի հատված դուրս է բերված երկխոսությունից քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար, ինչը հետագայում օգտագործվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրություններում, Քննչական կոմիտեի ղեկավարի, գլխավոր դատախազի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցներում, ինչպես նաև վերջինիս ԱԺ ելույթներում»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։
Նա նաև պարզաբանումներ ներկայացրեց դրանց վերաբերյալ։ Ասաց՝ պաշտպանական կողմը խոսել է կեղծիքների մասին, սակայն մեղադրական եզրակացությունը հայտնվել է դատարանում, այդ կեղծիքների դեմ ոչ ոք պայքարելու ցանկություն ու միտում չունի։ Նա նշեց, որ դատարանին կներկայացնի ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ դատախազները գործի ելքով շահագրգռված անձինք են, նրանք նպատակ ունեն կոծկել սեփական սխալները։
«Հարգելի դատարան, ես հանրային մեղադրողներին հայտնում եմ բցարկ, խնդրում եմ նրանց հեռացնել այս վարույթից։ Բացարկը հայտնում եմ իմ անունից, բացարկը հայտնում եմ իմ վստահորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից, և թող ների ինձ Ռուբեն Մելիքյանը, բացարկը հայտնում եմ նաև Մխիթար Գոշի անունից»,-բացարկի միջնորդությունն ամփոփեց Խուդոյանը։
Իր ելույթում Բագրատ Սրբազանը հիշեցրեց, որ դատական առաջին նիստում դատախազներին անվանել է ոչ թե մեղադրողներ, այլ զրպարտողներ։
«Առաջին օրն ասել եմ, մեղադրողները մեղադրողներ չեն, զրպարտողներ են, և այդ խոսքս հիմք ունի։ Բնականաբար անպատասխանատու հայտարարություն չեմ արել, երեք ամսվա ընթացքում ես երեք հարց եմ հնչեցրել, որոնք ուղղղված են եղել գլխավոր դատախազին ու քննչական կոմիտեի ղեկավարին»,-ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…