Քաղաքականություն

«Հաղորդակցությունների բացում և տարածաշրջանային կայունություն»

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը գրել է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը․

  • Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը,
  • Գիտակցելով միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչման հիման վրա բոլոր հարևանների հետ խաղաղ համակեցության նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար,
    – Ընդգծելով խաղաղության հաստատման կարեւորությունը Հայաստանի Հանրապետության զարգացման եւ
    հարատեւության համար,
  • Հենվելով անցյալի հակամարտությանը վերջ դնելու և ժողովուրդների միջև բարիդրացիական
    հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության գիտակցության վրա,

1. Աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի
Հանրապետության նախագահի համատեղ Հռչակագրին,

2.Ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում «Հայաստանի
Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը եւ
ստորագրմանն ուղղված ջանքերը,

3. Կարևորում է ձեռք բերված համաձայնությունը առ այն, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության
հարգման հիման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն
ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով,

4. Առանցքային է համարում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ
Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և
բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով,

5.Քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի
կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու՝ օգոստոսի 8–ի Հռչակագրով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մեկնարկած գործընթացը,

6. Վերահաստատում է, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից
հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա,

6.Երախտագիտություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար,

7.Ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր
հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից եւ որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ,

8.Կոչ է անում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող եւ/կամ այն վերաձեւակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից եւ գործողություններից, հաստատված խաղաղության հարատեւությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

3 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

4 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

4 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

4 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

4 hours ago