Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։ Նման հայտարարություն է տարածել նրա կուսակցությունը։
«Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ ի սահմանները։ Դատարանի վճռի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի երկուշաբթի փաստաբան պարոն Բաղդասարյանի կողմից մամլո ասուլիսի ընթացքում»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ։














