Լրահոս 24/7
03.10.2025

«Թրամփի ուղին» լրացուցիչ խթան կհաղորդի Միջին միջանցքի հաջողությանը․ ԹՊԿ գլխավոր քարտուղար

«Թրամփի ուղին» լրացուցիչ խթան կհաղորդի Միջին միջանցքի հաջողությանը․ ԹՊԿ գլխավոր քարտուղար

«Թրամփի ուղու» իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդի Միջին միջանցքի նախաձեռնության հաջողությանը։

Այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։

«TRIPP–ի տեսլականը նախատեսում է «Զանգեզուրում» (նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը –խմբ․) 43 կիլոմետրանոց ճանապարհի բացում, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ և կկառավարվի Միացյալ Նահանգների կողմից: Այս ճանապարհը կդառնա Կենտրոնական Ասիայից դեպի Ադրբեջան, ապա՝ Թուրքիայով դեպի համաշխարհային շուկաներ տանող խոշոր առևտրային ուղու մի մասը: Մենք այս միջանցքն անվանում ենք Միջին միջանցք: Այն գտնվում է Արևելք-Արևմուտք առանցքի վրա՝ Հյուսիսային և Հարավային տրանսպորտային միջանցքների միջև, և առաջարկում է նշանակալի ռազմավարական առավելություններ երկու այլընտրանքային ուղիների նկատմամբ», – ասել է գլխավոր քարտուղարը:

Կուբանիչբեկ Օմուրալիևը ընդգծել է Միացյալ Նահանգների հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում։

«Մենք ողջունում ենք 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների նախագահի միջնորդությամբ, ստորագրված համատեղ հայտարարությունը, ինչպես նաև Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։ Այս կարևոր քայլը ցույց է տալիս կողմերի վճռականությունը՝ թողնել հակամարտության ժառանգությունը և կառուցել համագործակցության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագա։ Միացյալ Նահանգների կառուցողական ներգրավվածությունը կարևոր դեր է խաղացել այս հաջողության հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գործում։ Մենք այս զարգացումը համարում ենք պատմական շրջադարձային կետ ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար և դրանից դուրս», – ընդգծել է Կուբանիչբեկ Օմուրալիևը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է