

«Թրամփի ուղու» իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդի Միջին միջանցքի նախաձեռնության հաջողությանը։
Այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։
«TRIPP–ի տեսլականը նախատեսում է «Զանգեզուրում» (նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը –խմբ․) 43 կիլոմետրանոց ճանապարհի բացում, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ և կկառավարվի Միացյալ Նահանգների կողմից: Այս ճանապարհը կդառնա Կենտրոնական Ասիայից դեպի Ադրբեջան, ապա՝ Թուրքիայով դեպի համաշխարհային շուկաներ տանող խոշոր առևտրային ուղու մի մասը: Մենք այս միջանցքն անվանում ենք Միջին միջանցք: Այն գտնվում է Արևելք-Արևմուտք առանցքի վրա՝ Հյուսիսային և Հարավային տրանսպորտային միջանցքների միջև, և առաջարկում է նշանակալի ռազմավարական առավելություններ երկու այլընտրանքային ուղիների նկատմամբ», – ասել է գլխավոր քարտուղարը:
Կուբանիչբեկ Օմուրալիևը ընդգծել է Միացյալ Նահանգների հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում։
«Մենք ողջունում ենք 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների նախագահի միջնորդությամբ, ստորագրված համատեղ հայտարարությունը, ինչպես նաև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։ Այս կարևոր քայլը ցույց է տալիս կողմերի վճռականությունը՝ թողնել հակամարտության ժառանգությունը և կառուցել համագործակցության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագա։ Միացյալ Նահանգների կառուցողական ներգրավվածությունը կարևոր դեր է խաղացել այս հաջողության հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գործում։ Մենք այս զարգացումը համարում ենք պատմական շրջադարձային կետ ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար և դրանից դուրս», – ընդգծել է Կուբանիչբեկ Օմուրալիևը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…