Լրահոս 24/7
06.10.2025

Նախկին նախարարը կեղծիք է տարածել․ Վրացական աղբյուրները ոչինչ չեն հայտնել «Թուրքիայում տպված հազարավոր կեղծ հայկական անձնագրերի» մասին

Նախկին նախարարը կեղծիք է տարածել․ Վրացական աղբյուրները ոչինչ չեն հայտնել «Թուրքիայում տպված հազարավոր կեղծ հայկական անձնագրերի» մասին

Հոկտեմբերի 1-ից համացանցում ակտիվորեն և համակարգված կերպով շրրջանառվում է տեղեկություն, թե իբր Վրաստանում հայտնաբերվել են Թուրքիայում տպագրված 100 հազարավոր հայկական կեղծ անձնագրեր, նույնականացման քարտեր։ 

Տեղեկությունն առաջինը՝ հոկտեմբերի 1-ին,  հայաստանյան տեղեկատվական տիրույթում տարածել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, որը հղում անելով վրացական պաշտոնական ինչ-որ աղբյուների գրել էր․ «Վրաց֊թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր․․․ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ֊ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի  ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ  կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին․․․Դատելով հատկապես՝ այդ կեղծ փաստաթղթերում նաև հայկական ազգանունների առատությունից, անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք»։  

Արտապատկերումը Գևորգ Դաբիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս գրառումն արտատպել են հայաստանյան բազմաթիվ խոշոր լրատվամիջոցներ (news.am, panorama.am, pastinfo.am, TV5 և այլն):  

Նշենք, որ նախկին նախարարի գրառումից հետո տեղեկությունը սկսել են ակտիվորեն շրջանառել սոցիալական մեդիայի տարբեր օգտատերեր ու էջեր՝ պնդելով որ այդ անձնագրերը նախատեսված էին Հայաստանում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար (1, 2, 3)։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրելով վրաստնայան պաշտոնական ու արժանահավատ աղբյուրները վերոհիշյալ տեղեկության վերբերյալ ոչինչ չի հայտնաբերել։ FIP.am-ը այսօր՝ հոկտմեբերի 6-ին, կապ հաստատեց Դանիելյանի հետ, սակայն վերջինս հարաժարվեց պատասխանել մեր ճշտող հարցերին՝ «Ժամանակ չունենալու» պատճառաբանությամբ։

Արդեն կարճ ժամանակ անց Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումն անհասանելի էր։ 

Հատկանշական է, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին Դանիելյանի արդեն իսկ հեռացված գրառմանը հղում անելով ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկությունը տարածել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մամուլի քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը։ 

Շրջանառվող տեղեկությանը ՀՀ ներքին գործերի նախարարությունը անդրադարարձել է լուրը տարածվելուց միայն 4 օր անց՝ Armenpress-ի հետ զրույցում հերքելով դրա ճշմարտացիությունը։ «Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի», — նշել է ՆԳՆ մամուլի քարտուղարը։

Լուրի աղբյուրը՝ անհայտ Youtube-յան ալիք 

Տեղեկությունն առաջինը տարածել է ռուսական քարոզչական «За Кулисами Событий» Youtube-յան ալիքը դեռևս սեպտեմբերի 25-ին։ 

Հատկանշական է, որ արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութի թե սկզբում և թե դրա նկարագրությունում  կա դիսքլեյմեր (պատասխանատվության հայտարարություն, այն է՝ հեղինակը պատասխանատվություն չի կրում ներկայացված տեղեկության օգտագործման հետևանքների համար)։ 

«Այս տեսանյութում ներկայացված բովանդակությունը նախատեսված է միայն ժամանցի նպատակներով։ Մեր պատմությունները մտացածին են և հիմնված են հորինվածքի վրա։ Խնդրում ենք չընդունել դրանք որպես իրականություն։ Բոլոր նյութերը չեն կարող մեկնաբանվել որպես մասնագիտական, իրավական, քաղաքական կամ այլ պաշտոնական խորհուրդ։ Այս տեսանյութը համապատասխանում է YouTube-ի արդար օգտագործման և բնօրինակ բովանդակության կանոններին», — նշված է տեսանյութի սկզբում։

Վրացական պաշտոնական ու արժանահավատ աղբյուրները նման լուր չեն տարածել 

«Փաստերի ստուգման հարթակը» վրացի փաստեր ստուգող գործընկեր հարթակի Myth Detector-ի (Փաստեր ստուգողների միջազգային ցանց/IFCN անդամ) հետ համագործակցությամբ ուսումնասիրել է Վրաստանի պաշոտնական աղբյուրները՝ այդ թվում ՆԳՆ, ԱԳՆ կայքերը, ինչպես նաև արժանահավատ աղբյուրները․ պարզել ենք, որ որևէ վրացական աղբյուր՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, նման տեղեկություն անգամ չի տարածել։ 

Այսպիսով, նախկին նախարարը կեղծ տեղեկություն է տարածել․ որևէ վրաստանյան աղբյուր վրաց-թուրքական սահմանին 100 հազարավոր կեղծ փաստաթղթեր հայտնաբեևրելու մասին չի հայտնել, բաց աղբյուրներում այդ լուրը հաստատող որևէ տեղեկություն չկա։ 

Միևնույն ժամանակ լուրը տարածել է ռուսալեզու քարոզչկական ալիք, որը հստակ դիսքլեյմերով նախազգուշացրել է լսարանին, որ տեսանյութում առկա բովանդակությունը մտացածին է՝  հորինվածքի վրա, և կոչ է արել  չընդունել դրանք որպես իրականություն։

Նյութի աղբյուրը` Fip։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է