

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունների խումբն օրերս հյուրընկալել է թվով 7-րդ DisruptHR միջոցառումը «Tech Edition» խորագրով՝ հանդես գալով որպես հանդիպման գլխավոր գործընկեր։ Միջոցառումն իրականացրել է Cascade People & Business ընկերությունը։
Միջոցառման ընթացքում մարդկային ռեսուրսների կառավարման 12 խոսնակներ ներկայացրել են արհեստական բանականության կիրառման հնարավորություններն ու նորարարական լուծումները կազմակերպությունների արդյունավետության բարձրացման գործում։ Քննարկվել են նաև ԱԲ-ի ռիսկերն ու մարտահրավերները․ կարո՞ղ է արդյոք արհեստական բանականությունն ամբողջությամբ փոխարինել մարդուն։
Cascade People & Business ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը նշել է, որ թեև թեման հաճախ է քննարկվում, բայց մնում է արդիական․ «Մենք անցյալ տարի իրականացրել ենք միջազգային կոնֆերանսներ, որոնք նույնպես AI-ին էին նվիրված, կոչվում էր The Science of Leadership։ Ծեծված թեմա է, այնուամենայնիվ, մենք պետք է հավաստենք, որ ամենաարդիականն է, որովհետև մենք բոլորս դրա մեջ ենք և չգիտենք՝ ուր ենք գնում»։
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Լեոնիդ Կարապետյանն էլ հանդիպմանն անդրադարձել է գլոբալ ու տեղական հարթակների համադրման կարևորությանը․ «Խոսել եմ այն մասին, թե ինչպես կարելի է համախմբել խոշոր գլոբալ ընկերությունը՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կապերը։ Յուրաքանչյուր կազմակերպության համար կարևոր մարտահրավերներից է համադրել գլոբալն ու տեղականը։ ՍոֆթԿոնստրակտը գրասենյակներ ունի Սան Պաուլոյից մինչև Բուխարեստ, և մեզ համար առանցքային է, որ բոլոր աշխատակիցները գործեն որպես միասնական թիմ։ Մենք սրան նայում ենք որպես համակարգչային-օպերացիոն համակարգի, որն ունի միասնական Source Code (ելակետային կոդ) և API կամ տեղային ինտերֆեյսեր․ այս մոտեցմամբ ընկերության տարբեր հատվածներ միացնում ենք իրար», – նշել է Լեոնիդ Կարապետյանը։
Նա նաև ընդգծել է, որ արհեստական բանականության գործիքակազմը կարող է կարևոր դեր ունենալ Հայաստանի նման փոքր բնակչություն ունեցող երկրի համար. «Մենք պետք է ձգտենք լինել առաջատար այս ոլորտում, այլ ոչ թե պարզապես հետևող»։
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունների խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանը խոսել է ԱԲ-ի գործոնի մասին աշխատանքի ապագայի շրջանակներում․ «Այսօրվա տեխնոլոգիական զարգացումների և AI-ի հետ հանդերձ մենք հաճախ մոռանում ենք մարդկային գործոնների և դրանց կարևորելու, առաջ տանելու, մարդկային շփումն ավելի բարձր դասելու մասին», – ասել է Մարիա Կարապետյանը, ընդգծելով, որ ԱԲ-ն կարող է ամեն ինչ անել, բայց կա մի հստակ գործոն՝ մարդկայինը, որը փոխարինել հնարավոր չէ։
DisruptHR-ը ներկա և ապագա առաջնորդների համախմբմանն ուղղված շարժում է, որը միջազգային հարթակ է դուրս եկել՝ ընդգրկելով շուրջ 30 երկիր և 150-ից ավելի քաղաք:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…