Լրահոս 24/7

Անհրաժեշտ է վերացնել Ադրբեջանի նկատմամբ սահմանադրական տարածքային պահանջները. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել է ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին և հարաբերությունների կարգավորման գործընթացից։

«Տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ գտնվող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղղությամբ Ադրբեջանի հետևողական ջանքերը, նպատակաուղղված գործունեությունը նույնպես ուղղված են մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի», – ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ պետք է վերացնել սահմանադրության մեջ առկա «տարածքային պահանջները».

«Այս պատմական հնարավորությունը պատշաճ կերպով գնահատելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է վերացնել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ սահմանադրական մակարդակով սահմանված տարածքային պահանջները»,- հավելել է նա։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

10 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

11 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

13 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

14 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

14 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

15 hours ago