Լրահոս 24/7
07.10.2025

ՀՀ-ի վարչապետը շատ կոնկրետ բան է ստացել վաշինգտոնյան փաստաթղթի նախաստորագրումից. Քոչարյան

ՀՀ-ի վարչապետը շատ կոնկրետ բան է ստացել վաշինգտոնյան փաստաթղթի նախաստորագրումից. Քոչարյան

«ԱՄՆ շատ կոնկրետ ստացել է ապագա միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ սահմանի փաստացի վերահսկողության հնարավորություն, Նոբելյան մրցանակին Թրամփի թեկնածությունն առաջադրվելու հնարավորություն։ Ի՞նչ է ստացել Ադրբեջանը։ Միջանցքի իրավունք ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում, 907-րդ բանաձևի չեղարկում։ Ի՞նչ է ստացել Հայաստանը։ Անկեղծ փորձել եմ գտնել որևէ կոնկրետություն, 0, միայն պրոբլեմներ, որոնց մասին ավելի ուշ կասեմ»,-ընթացող մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի՝ կողմերի ստացած հնարավորությունների մասին։

Նա ընդգծեց՝ այս ստորագրումից շատ կոնկրետ բան է ստացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ստացել է մեկ նկար նախագահ Թրամփի ստորագրությամբ ու իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավարություն է տալիս ևս մեկ անգամ խաբել Հայաստանին։ Չոր մնացորդում իրականում սա է։ Եվ ի՞նչ եզրակացություն կարելի է անել, որ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում, այնտեղ կար սեղան, աթոռ, նկար, և կար Փաշինյան»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հայաստանը պետք է պնդեր, որ Թրամփի ճանապարհը լիներ ոչ թե 42 կմ-անոց, այլ առնվազն 4-5 անգամ երկար ու ձգվեր մինչև Երասխ կողմերի համար նույն պայմաններով ։

«Այդ դեպքում անխափան աշխատանքի պատասխանատվությունը կլիներ հենց ԱՄՆ-ի վրա։ Հե՞շտ էր սրան հասնել, այո, հեշտ էր, քանի որ ԱՄՆ շահն այստեղ ակնհայտ երևում է։ Նախագահ Թրամփին կասվեր, գիտեք, ի՞նչ է նշանակում 42 կմ։ Թրամփը սիրում է ավելի խոշոր, տպավորիչ պրոեկտներ։ Մենք առաջարկում ենք ավելի գրավիչ պրոեկտ, իսկապես խաչմուրկ եք դառնում այս կարևոր հանգույցի վրա։ Այդ դեպքում Ալիևը ստիպված կլիներ ճանապարհներ գտնել կամ հետաձգելու, կամ մերժելու։ Դեկորացիայի դերում կլիներ Իլհամ Ալիևը։ Կարծում եմ՝ սա պարզ բան է։ Ինչո՞ւ չի արել Նիկոլ Փաշինյանը, քանի որ ինքը չէր մտածու Հայաստանի մասին, մտածում էր նկարի մասին, որը կօգտագործեր շատ ակտիվ ներքաղաքական նպատակների համար։ Ի դեպ, ես էլ նկար ունեմ Սպիտակ տանը Քլինթոնի հետ, ստորագրությամբ։ Բայց այդ նկարի դիմաց ոչինչ չեմ տվել։ Դա պրոտոկոլային նկարներ են, անում են բոլորի հետ, և դրա դիմաց պարտադիր չէ քո տարածքի տրանզիտային առումով ամենից գրավւիչ կտորը կառավարման հանձնել այլ երկրի ընկերության»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է