Գործընկերային նյութեր
08.10.2025

Emarat-ն ու MegaTrade-ը ստորագրեցին համագործակցության ուղենշային պայմանագիր

Emarat-ն ու MegaTrade-ը ստորագրեցին համագործակցության ուղենշային պայմանագիր

Emarat-ն ու MegaTrade-ը ստորագրեցին համագործակցության ուղենշային պայմանագիր։ Հայաստան է գալիս ԱՄԷ-ի առաջատար էներգետիկ բրենդը։

Համագործակցության արդյունքում կստեղծվեն Emarat բրենդի սպասարկման կայաններ, որոնք կտրամադրեն բարձրորակ վառելիք և գլոբալ առողջապահության, անվտանգության և բնապահպանության  չափանիշներին հապամատասխան հաճախորդների սպասարկման բացառիկ փորձառություն՝ մասշտաբավորվող համագործակցության մոդելով։

Միացյալ Արաբական Էմիրությունների առաջատար էներգետիկ ընկերություններից մեկը՝ Emirates Petroleum Company PJSC (Emarat)-ը, որը ԱՄԷ վառելիքաէներգետիկ մանրածախ ոլորտի երկարամյա վստահելի լիդերներից է, ռազմավարական համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հայաստանի առաջատար վառելիքաէներգետիկ ընկերություններից մեկի՝ MegaTrade-ի հետ, որն էլ հանդիսանում է SIL Capital-ի բազմազան պորտֆելի առանցքային ընկերություններից մեկը։ Պայմանագիրը հնարավորություն կտա, որ միջազգայնորեն ճանաչված Emarat բրենդը առաջին անգամ ներկայացվի Հայաստանում։


Համաձայնագրի շրջանակում MegaTrade-ը Emarat-ի հետ համագործակցությամբ կզարգացնի և կգործարկի Emarat բրենդով սպասարկման կայանների համապետական ցանց։ Այս կայանները կհամաատասխանեն վառելիքի որակի, առողջապահության, անվտանգության և օպերացիոն գերազանցության միջազգային չափանիշներին ՝ սահմանելով նոր նշաձող Հայաստանի էներգետիկ ոլորտի համար։
Պայմանագիրը պաշտոնապես ստորագրվեց Երևանի «Ալբերտ Հոլ» սրահում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում։

Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հայաստանում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Մոհդ Շարիհ Աբդուլլա Ալ Մուլլան։ Համաձայնագիրը ստորագրեցին SIL Capital-ի խորհրդի նախագահ և MegaTrade-ի բաժնետեր Էդուարդ Սուքիասյանը և Emarat-ի գլխավոր գործադիր տնօրեն Ն․Գ․ Ալի Խալիֆա Ալ Շամսին՝ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և առաջատար գործարարների ներկայությամբ։


«Այսօր մենք նոր էջ ենք բացում Հայաստանի նավթամթերքի շուկայի զարգացման համար։ Միավորելով Emarat-ի միջազգային փորձը SIL Capital-ի և MegaTrade-ի ներուժի հետ՝ մենք ապահովելու ենք այնպիսի ծառայություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Արագ փոփոխվող միջավայրում մեր նպատակը պարզ է՝ հայ սպառողին առաջարկել միայն լավագույնը։ Այս համագործակցությամբ Emarat բրենդը Հայաստանում կսահմանի էներգետիկ ծառայությունների նոր ուղենիշ»,- նշեց SIL Capital-ի խորհրդի նախագահ և MegaTrade-ի բաժնետեր Էդուարդ Սուքիասյանը։


Emarat-ի գլխավոր գործադիր տնօրեն Ն․Գ․ Ալի Խալիֆա Ալ Շամսին իր հերթին ընդգծեց․


«MegaTrade-ի հետ կնքված այս համաձայնագիրը վճռորոշ քայլ է Emarat-ի տարածաշրջանային աճի ճանապարհին։ Մուտք գործելով հայկական շուկա՝ մենք ներկայացնում ենք վստահելի բրենդ, որը հիմնված է վառելիքի որակի, անվտանգության և հաճախորդներին սպասարկման միջազգային չափանիշների վրա։ Հայ գործընկերների հետ համատեղ մենք կձևավորենք մասշտաբավորվող և կայուն մոդել, որը ոչ միայն կապահովի ժամանակակից սպասարկման բարձր նշաձող, այլև կզարգացնի տեղական ներուժը։ Այս համագործակցությունը հաստատում է Emarat-ի հանձնառությունը՝ արժեք ստեղծելու շահառուների համար, ուժեղացնելու համայնքները և խորացնելու տարածաշրջանային համագործակցությունը»։
Համագործակցությունը կխթանի ներդրումները, կստեղծի նոր աշխատատեղեր և Հայաստանը կդարձնի միջազգային վառելիքաէներգետիկ մանրածախ ծառայությունների տարածաշրջանային հանգույց։ Միավորելով գլոբալ փորձը և տեղական կարողությունները՝ Emarat և MegaTrade ընկերությունները վերաիմաստավորում են Հայաստանի էներգետիկ ապագան։

Emirates General Petroleum Corporation-ի մասին
Emirates General Petroleum Corporation (Emarat)-ը հիմնադրվել է 1981 թ․ ԱՄԷ կառավարության կողմից։ Այսօր Emarat-ը համարվում է երկրի նավթագազային ոլորտի առաջատարներից մեկը և սպառողներին առաջարկում է բարձրորակ վառելիք, քսանյութեր, ավտոլվացման առաջադեմ համակարգեր, նավթամթերքի պահեստավորման ու լոգիստիկայի լուծումներ։
Emarat-ը ներկայումս ամենահուսալի էներգետիկ բրենդերից է ԱՄԷ-ում՝ համատեղելով որակը, նորարարությունը և մկիջազգային ստանդարտներին համապատասխանությունը։

MegaTrade-ի մասին
2020 թվականին հիմնադրված MegaTrade ընկերությունը վառելիքաէներգետիկ ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններից մեկն է՝ առաջարկելով որակյալ բենզին և դիզելային վառելիք։  Ընկերությունը Հայաստանում զարրգացրել է բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը։  Կազմակերպության գործունեության կարևոր ոլորտներից է նաև բիտումի ներմուծումն ու արտադրությունը։ 2022 թ․ MegaTrade-ը գնեց Սուրենավանի բիտումի գործարանը, որը տարածաշրջանի ամենամեծն է։ 

SIL Capital-ի մասին
SIL Capital ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թ․ Սուքիասյան ընտանիքի կողմից։ Ընկերությունն իրականացնում է տասից ավելի բիզնեսների ռազմավարական կառավարում՝ ֆինանսների, ավիացիայի, նավթամթերքի վերամշակման ու վաճառքի, էներգետիկայի և այլ ոլորտներում։
Այսօր SIL Capital-ը Հայաստանի տնտեսության մեջ առանձնանում է որպես խոշոր ներդրումային խաղացող՝ նպաստելով ազգային բիզնես միջավայրի զարգացմանը և միջազգային կապերի ընդլայնմանը։ MegaTrade-ը, լինելով SIL Capital-ի պորտֆելի առանցքային ընկերություններից մեկը, խորհրդանշում է խմբի ռազմավարական ուղղվածությունը դեպի էներգետիկայի և վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների զարգացում։

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին