

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր էջում գրել է․
«Երբ 2020-21 թվականներին, 2022-ի փետրվարին Ստեփանակերտում բաց և խորհրդապահական խողովակներով ասում էինք, որ քաղաքական կլոունադայի փոխարեն պետք է «ատամներով կառչել» նոյեմբերի 9-ին փաստաթղթին, հստակեցնել, քարտեզագրել շփման նոր գծի, Լաչինի միջանցքի ֆիզիկա-աշխարհագրական պարամետրերը, քննարկել իշխանության մարմինների պահպանման կամ օպտիմալացման, ԼՂ և նրա շուրջ ապառազմականացման, Պաշտպանության բանակի, նրա սպառազինվածության և գործառույթների օպտիմալացման հետ կապված հարցերը, չխուսափել Բաքվի հետ որեւէ շփումից, մեզ անվանում էիք «թրքահաճո հայրենադավ-նիկոլական»:
Հիմա Հանրայինի եթերից «կողկողում եք», թե բա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը լավն էր, որովհետև այնտեղ Արցախը կար: Իսկ նոյեմբերի 10-ի գիշերը չէի՞ք հասկացել, որ Արցախը կա, ինչու՞ էիք Երևանում կառավարության շենքն ավիրում, վարչապետի ամառանոց ներխուժում, ԱԺ նախագահի դեմ մահափորձ կազմակերպում, իսկ Ստեփանակերտում հրդեհում Արայիկ Հարությանյանին «պատկանող» հանրախանութը, մի քանի ժամ անց էլ խորհրդարանի երեք՝ ՀՅԴ, «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցություններով որպես «Նիկոլի դրածոյի» պահանջում նրա հրաժարականը: Չգիտեի՞ք, որ դա Արցախը կորցնելու ամենաուղիղ ճանապարհն է»:
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…